ԿԸՀ-ն արտահերթ նիստ է անցկացրել
Քաղաքական
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին կայացած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի ապրիլի 5-ին Կոտայքի մարզի Գետարգել համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի նոր ընտրության համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը' Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, համաձայն իրականացված բաշխմանը' տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները կզբաղեցնեն, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետական և «Օրինաց Երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները:
Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է մարտի 15-ին կայանալիք' Արմավիր քաղաքային համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը' կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրել է ֆինանսական խախտումների բացակայությունը, և նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի համացանցային կայքում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել