Արագածոտնի մարզպետարանում մարտի 8-ի առթիվ անցկացվել է տոնական միջոցառում
Հասարակություն
Արագածոտնի մարզպետարանի դահլիճում մարտի 8-ի կապակցությամբ տեղի է ունեցել տոնական հանդիսություն, որին մասնակցելու համար հրավիրված են եղել ինչպես մարզպետարանի աշխատակազմը, այնպես էլ կրթության, առողջապահության, սոցիալ-տնտեսական, հասարակական կառույցների վաստակաշատ կանայք:
Ներկաներին շնորհավորել է մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա նշել է, որ անչափ մեծ է մարզի կանանց դերն ու նշանակությունը բոլոր ոլորտներում: «Նրանց աշխատանքը կարևորվում և գնահատվում է երկրի իշխանության, հասարակության բոլոր շերտերի կողմից: Հայկական տոնացույցի մեջ Մարտի 8-ը առանձնակի իմաստ ունի: Այն սիրով նշվում է բոլոր ընտանիքներում, աշխատավայրերում, քանզի սա լավագույն առիթ է գնահատելու, մեծարելու կանանց, մայրերին, քույրերին: Բազմաթիվ արժանիքների մեջ մարզպետը հիշատակեց այն անփոխարինելի դերը, որ ունեն հայ մայրերը բանակում ծառայող զինվորների դաստիարակության, նրանց գոտեպնդելու գործում»,- ասել է Սահակյանը:
Հղված շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերի հետ մեկտեղ մարզում մեծ հեղինակություն և վաստակ ունեցող կանանց մարզպետի կողմից հանձնվել են պատվոգրեր, արժեքավոր նվերներ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել