Եթե ես ունենայի նրա հարվածը, ավելի շատ գոլեր կխփեի․ Վինիսիուս Պակիստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի Ռուբիոյի հետ մայիսի 29-ին Մայիսի 28-ը՝ Հայաստանի ուժի, հավատի և միասնության խորհրդանիշ. Արման Վարդանյան «Ավազի մի հատիկը ամեն ինչից ծանր է». արտերկրի նշանավոր գործիչները դիմեցին հայ ժողովրդին (տեսանյութ) Բոլորին ՌԴ-ից հանձնարարված է՝պայքարեն Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելու համար․ Անի Խաչատրյան ԱՄՆ-ն մտադիր է արգելափակել Իրանի երկու խոշորագույն ավիաընկերությունների գործունեությունը ԱՄՆ-ն պլանավորում է աստիճանաբար վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Axios ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ. ԶԼՄ-ներ Պուտինը շնորհավորել է Ալիևին. Փաշինյանի հայտարարությանը հետևեցին ՌԴ-ի կոնկրետ քայլերը (տեսանյութ) Հայերի աշխատանքն ու կարգավիճակը Ռուսաստանում կարող է փոխվել. զգուշացում՝ ՌԴ Պետդումայից (տեսանյութ) Խաղաղություն չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, «Ցռան Վերգոյի» նման, կանի այն ամենը, ինչ կասի Ալիևը. Ասլանյան Սպառնալիքները ամեն կողմից մոտ են, Աստված զորացնի հայ ազգին, հայկական արժեքները աղավաղվել են (տեսանյութ) 

Պատգամավոր կանայք՝ քաղաքականության և ընտանիքի համատեղելիության մասին (լուսանկարներ)

Քաղաքական

Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական կյանքում կանանց դերը զգալիորեն ավելացել է, ինչի մասին խոսում է այն հանգամանքը, որ այս պահին Ազգային ժողովի 131 պատգամավորից 14-ը կին է: Սա աննախադեպ երևույթ է նորանկախ Հայաստանի պատմության մեջ, քանի որ մինչև 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններն Ազգային ժողովը կանանց ներկայացվածության առումով երբեք ներկայիս մակարդակի վրա չի եղել: Հայաստանի ներքաղաքական կյանքում կնոջ դերի բարձր լինելու մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ բոլորովին վերջերս՝ մարտի 5-ին, Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը ղեկավարելու պարտականությունը վստահվեց Հայաստանի ամենավառ կին քաղաքական գործիչներից մեկին: Մարտի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնն ստանձնեց Նաիրա Զոհրաբյանը, ով փոխարինեց կուսակցության առաջնորդի պարտականություններից հրաժարված Գագիկ Ծառուկյանին:

Հատկանշական է նաև այն, որ ԱԺ փոխնախագահներից մեկը Հերմինե Նաղդալյանն է, իսկ ՕԵԿ խմբակցությունը ղեկավարում է Հեղինե Բիշարյանը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ խորհրդարանում իր ակտիվությամբ գերազանցում է նույնիսկ շատ տղամարդկանց:

2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, խորհրդարանի աշխատանքները գեղեցկացրել և առավել հետաքրքիր ու յուրահատուկ են դարձրել հետևյալ կին պատգամավորները. Զարուհի Փոստանջյան («Ժառանգություն»), Հեղինե Բիշարյան (ՕԵԿ), Նաիրա Զոհրաբյան, Էլինար Վարդանյան (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյան (ՀԱԿ) Հերմինե Նաղդալյան, Արփինե Հովհաննիսյան, Կարինե Աճեմյան, Մարգարիտ Եսայան, Նաիրա Կարապետյան, Ռուզաննա Մուրադյան, Մարինե Մարաբյան, Կարինե Պողոսյան, Շուշան Պետրոսյան (ՀՀԿ): ԱԺ միակ խմբացությունը, որում կին պատգամավոր չկա, ՀՅԴ-ն է:

Հայաստանի քաղաքական կյանքում կանանց ակտիվ ներգրավվածության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ գործադիրի 18 գերատեսչություններից 2-ը ղեկավարում են կին նախարարներ: ՀՀ սփյուռքի նախարարությունը ղեկավարում է Հրանուշ Հակոբյանը, իսկ մշակույթի նախարարությունը՝ Հասմիկ Պողոսյանը

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ, «Արմենպրես»-ը Հայաստանի քաղաքական կյանքում կնոջ դերի և նշանակության, քաղաքական դաշտում կանանց առավել ներգրավվածության հնարավորությունների և քաղաքականության ու ընտանիքի համատեղելիության մասին զրուցել է ԱԺ կին պատգամավորների հետ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը Հայաստանի քաղաքական կյանքում կնոջ դերը շատ բարձր է գնահատում և այն կարծիքին է, որ վերջին տարիներին կանանց ակտիվությունը քաղաքականության մեջ միայն գովելի է: «Միայն այն հանգամանքը, որ մենք այսօր ունենք շատ ակտիվ կին քաղաքական գործիչներ, կին պատգամավորներ, կին պաշտոնյաներ, կուսակցությունների ղեկավար կանայք, վկայում է, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում կնոջ դերը շատ կարևոր է, և քաղաքական գործընթացները, քաղաքական զարգացումներն առանց կնոջ մասնակցության հնարավոր չեն: Եվ շատ լավ է, որ հայ տղամարդիկ դա գիտակցում են և այսօր կանանց շատ լուրջ դերակատարություն են վերապահում»,- նշեց պատգամավորը:

Պատգամավորը կարծիք հայտնեց նաև, որ Հայաստանի քաղաքական դաշտում կանայք կարող էին ավելի շատ լինել ինչպես պետական պաշտոններում, այնպես էլ քաղաքականության մեջ: Բայց կարծում եմ նաև, որ իմ այս ցանկությունը և կանանց ակտիվ լինելու ցանկությունը չպիտի ճնշի տղամարդկանց, և մենք մեր ակտիվությամբ պետք է ոչ թե խանգարենք տղամարդկանց, այլ փորձենք նրանց հետ հավասար իրականացնել այն գործընթացները, որոնք Հայաստանի Հանրապետությունը կտանեն զարգացման ճանապարհով և մեր պետությունը կդարձնեն ավելի առաջադեմ և զարգացած»,- շեշտեց պատգամավորը:

Անդրադառնալով հայ կնոջ համար քաղաքականության և ընտանիքի համատեղելիության վերաբերյալ հարցին՝ Եսայանը ներկայացրեց սեփական փորձը՝ շեշտելով, որ հայ կնոջ համար ընտանիքը և քաղաքականությունը համատեղելի են, եթե այդ ընտանիքի գլխին կանգնած է այնպիսի տղամարդ, որն ընկալում է ոչ միայն իր դերն ու նշանակությունը ընտանիքի և պետության կայացման գործում, այլ նաև կնոջ դերն ու նշանակությունը: «Այս ամենը շատ համատեղելի է, որովհետև կա շատ հայտնի արտահայտություն՝ պետությունն ուժեղ է, եթե ունի ամուր ընտանիքներ: Ես կարծում եմ, որ եթե մենք այսպես ենք մտածում և ապրում ենք այս սկզբունքով, կունենանք շատ ուժեղ պետություն, որովհետև, բարեբախտաբար, եթե մենք համեմատվում ենք այլ երկրների հետ, Հայաստանում ընտանիքները շատ ավելի ուժեղ են, շատ ավելի ամուր թելերով են կապված, ինչպես նաև բարոյական նորմերն ու չափանիշները Հայաստանում շատ ավելի բարձր են, քան եվրոպական զարգացած շատ երկրներում»,- եզրափակեց Եսայանը:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Կարապետյանը, համոզմունք հայտնեց, որ քաղաքականության մեջ կին և տղամարդ բաժանում չի լինում, սակայն, միևնույն ժամանակ, նա նկատեց, որ, ելնելով ազգային հոգեկերտվածքից, նման տարանջատում Հայաստանում նկատվում է: Այս առումով շատ գովելի է, որ կանայք քաղաքականության մեջ բավականին ակտիվ են»,- ընդգծեց պատգամավորը:

Նաիրա Կարապետյանը կցանկանար, որպեսզի Հայաստանի ներքաղաքական, հասարական կյանքում, ղեկավար պաշտոններում և խորհրդարանում կանայք ավելի շատ ներգրավված լինեին: «Գիտեք, կինն իր բնավորությամբ այնպիսին է, որ երբեք ոչ մի բանով չի բավարարվում և միշտ ավելիին է ձգտում: Ճիշտ է, լավ կլիներ, որ թե՛ խորհրդարանում, թե՛ ղեկավար պաշտոններում, թե՛ հասարակական, քաղաքական կյանքում կանայք ավելի ակտիվ լինեին, սակայն կրկնում եմ՝ Հայաստանի քաղաքական կյանքում կանայք բավականին ակտիվ են, և սխալ կլինի ասել, որ մենք այս դեպքում գենդերային խնդիր ունենք»,- կարծիք հայտնեց Կարապետյանը:

Նաիրա Կարապետյանը նույնպես հայ կնոջ համար համատեղելի է համարում ընտանիքը և քաղաքականությունը և կրկին որպես օրինակ բերում է սեփական փորձը: «Ես կարող եմ իմ սեփական փորձից ասել, որ մեկը մյուսին երբեք չեն խանգարում, և ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, չեն տուժում: Ավելին, երբ ընտանիքը, քաղաքական կյանքը, աշխատանքային կյանքը ընկնում են դրական հունի մեջ, մեկը մյուսին շատ օգնում են»,- ընդգծեց պատգամավորը:

Խորհրդարանում ներկայացված մյուս կին պատգամավորների հետ կապ հաստատել չհաջողվեց:

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնի ամերիկացի ստրիմերը ձերբակալվել է աղջկա վրա հարձակվելուց հետոԿԸՀ-ն սահմանել է քվեաթերթիկների նմուշները Եթե ես ունենայի նրա հարվածը, ավելի շատ գոլեր կխփեի․ Վինիսիուս Պակիստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի Ռուբիոյի հետ մայիսի 29-ին Մեծ Բրիտանիայում գործազուրկ երիտասարդների թիվը գերազանցել է մեկ միլիոնըՇնորհակալություն ռազմարդյունաբերողներին՝ ինժեներից մինչև ձեռնարկատեր, պետական ծառայողից մինչև կիրառող զինվորներ․ Հակոբ Արշակյան Սահակ Գրիգորյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում է շնորհվել Մայիսի 28-ը՝ Հայաստանի ուժի, հավատի և միասնության խորհրդանիշ. Արման Վարդանյան «Բանակի գլխին ձեր բերած աղետի ճչացող և տրփացող վկան Եռաբլուրն է, մատաղ արված 5 000 տղերքն են ձեր մեղադրյալները». Արմեն Աշոտյան Ջեյմս Բոնդի նոր գրքերում արգելել են հիշատակել լեգենդար Aston Martin-ըՊուգաչովայի ամրոցը ցանկանում են վերածել թանգարանի«Ավազի մի հատիկը ամեն ինչից ծանր է». արտերկրի նշանավոր գործիչները դիմեցին հայ ժողովրդին (տեսանյութ)Որպես անհետ կորած որոնվող 6-ամյա 2 տղաները հայտնաբերվել են Նախորդող 10-րդ օրվա դրությամբ ընտրական ռեգիստրում ընտրողների թիվը կազմել է 2.485.232 Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ․ Մհեր Գրիգորյան «Համակարգչային ակումբի» անվան տակ գործող ընդհատակյա կազինո են բացահայտել. ՌԴԲոլորին ՌԴ-ից հանձնարարված է՝պայքարեն Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելու համար․ Անի ԽաչատրյանԱՄՆ-ն մտադիր է արգելափակել Իրանի երկու խոշորագույն ավիաընկերությունների գործունեությունը ԱՄՆ-ն պլանավորում է աստիճանաբար վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Axios Ռուսաստանում Էբոլայի համաճարակի ռիսկը գնահատել են գրեթե զրոյականԳյումրի-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Իրանը և ԱՄՆ-ն փոխանակվել են օդային հարվածներով Պատահար՝ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին. տուժածներ կան Շոյգուն հայտարարել է, որ Կիևին հարվածը կարող է տեղի ունենալ «ցանկացած պահի»Զելենսկին բացահայտել է Շվեդիայի նոր ռազմական օգնության մանրամասներըԱրցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ. ԶԼՄ-ներ Կալլասի աղմկահարույց հայտարարությունից հետո ԱՄՆ-ը հերքել է Կիևից դեսպանատան տարհանման լուրերըԿրեմլում հայտարարել են, որ Ուկրաինայի հարցով նախընտրում են խաղաղ կարգավորումըԹեհրանը վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ին. Պարգևատրումներ՝ Հանրապետության օրվա առիթով«Դուք հալածանքների առջև մնացիք անդրդվելի՝ հավատարիմ ձեր ուխտին». Մասյացոտնի թեմի առաջնորդը Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանին եպիսկոպոսական անդրանիկ Պատարագն է մատուցել57 մմ թնդանոթը ճանաչվել է իդեալական միջոց փոքր դրոնների դեմԻրանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները երկրի հարավումՈւշակովը մեկնաբանել է Պուտինի հնարավոր ուղերձը Թրամփին Կիևի հարվածների թեմայովԱվիավառելիքի գինը մեկ տարում աճել է ավելի քան 121 տոկոսով Փաշինյանը տանում է մեզ դեպի կործանում․ եթե չթոթափվենք, կկորցնենք Հայաստանը․ քաղաքացի (տեսանյութ)Սա ոչ թե ժողովրդի այլ, կառավարության խնդիրն է․ ՌԴ սահմանափակումների հետևանքը ծանր կլինի գյուղացու համար․ ՀարությունյանՌԴ Պետդումայում առաջարկել են փուլային կարգով կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին (տեսանյութ)Տոկաևը հայտարարել է, որ Պուտինը կատարում է Ռուսաստանի համար ճակատագրական առաքելությունՌԴ սահմանափակումները ծանր հարված կհասցնեն պարտքերի տակ մնացած գյուղացուն․ Հարությունյան (տեսանյութ)Ուշակովը երկու բառով արձագանքել է Եվրոպայի՝ Ռուսաստանի հետ բանակցողի ընտրությանըՓորձագետը կասկածել է, որ Զելենսկու նամակը կօգնի նոր հրթիռներ ստանալ ԱՄՆ-իցՌուսաստանին մտահոգում է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը. Զախարովա ՊՍԺ-ի աստղի գործակալն իր հաճախորդի ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ռեալին» ԱՄՆ-ում քննարկում են Թրամփի պատկերով 250 դոլարանոց թղթադրամի թողարկումըԱշխարհին նախազգուշացրել են վառելիքի մատակարարումների երկարատև խափանումների մասին Պուտինը շնորհավորել է Ալիևին. Փաշինյանի հայտարարությանը հետևեցին ՌԴ-ի կոնկրետ քայլերը (տեսանյութ)ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանՀաստատ, ռևիզիայի կենթարկվի Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը․ Ալեքսան Հակոբյան (տեսանյութ)Նոր ռուսական քաղաքացիական ինքնաթիռները փորձարկում են նաև գնդակից ու բախումից պաշտպանվելու համար
Ամենադիտված