Մալաթիա-Սեբաստիայում և Արգավանդ գյուղում վթարային ջրանջատումներ կլինեն
Հայաստան
Վթարային աշխատանքներով պայմանավորված` մարտի 10-ին` ժամը 10.00-16.00-ն, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեների և Արգավանդ գյուղի որոշ հատվածների ջրամատակարարումը: Կդադարեցվի, մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի' Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիայի փողոցն ընկած հատվածի, նրան հարակից մասնավոր տ նատիրությունների ու հանրային բաժանորդների, Շահումյան 4-րդ փողոցը մասնակի, Շահումյան 4-րդ փողոցի 2-րդ և 3-րդ նրբանցքների, Շահումյան 6-րդ փողոցի թվով 6 մասնավոր տնատիրությունների, «Եռաբլուր» պանթեոնի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի, «Ոստիկանական Ակադեմիա»-ի, նախկին կառավարական ընդունելության տան, «Ոսկե համբույր», «Ուրարտու» ռեստորանային համալիրների, «Արարատ Մոթորս», «Տոյոտա», «Աուդի» ավտոսրահների, «Ապարան» ավտոտեխսպասարկման սրահի, հեծանվահրապարակի, «Հողագիտական» ինստիտուտի, «Փորձագիտական» լաբորատորիայի, «Գունավոր» տպարանի, Պաշտպանության Նախարարության լաբորատորիայի ջրամատակարարումը:
Ջուր չի լինի նաև Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի կենտրոնական և նրան հարակից փողոցներում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից