«Ժամանակ». Ծառուկյանը ԲՀԿ շտաբներից պահանջում է վերադարձնել իր միջոցներով ձեռք բերված գույքը
Հայկական Մամուլ
Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ շտաբներից այժմ պահանջում է վերադարձնել իր միջոցներով ձեռք բերված գույքը: Այս պահանջը բարկացրել և ավելի է հիասթափեցրել ԲՀԿ շտաբների աշխատակիցներին, քանի որ ինչպես նշեցին ԲՀԿ տարածքային կառույցների աշխատակիցները, գույքը հիմնականում ձեռք են բերել տվյալ տարածքից ընտրված պատգամավորները: Գրում է «Ժամանակ»-ը:
Նոր Նորքի գրասենյակից թերթին տեղեկացրել են, որ իրենցից գույքը ետ են պահանջել, բայց դեռ քննարկում են՝ ինչ պետք է վերադարձնեն: Մեր հարցին՝ արդյոք հնարավո՞ր է առհասարակ գրասենյակը պահել, թե՞ փակվելու է, պատասխանեցին. «Մենք ոչինչ չգիտենք»»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ