«Հրապարակ». Պայքար՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ
Հայկական Մամուլ
Մարտի 5-ին անհայտ պայմաններում հրկիզվել է անվտանգության աշխատակցի ծառայողական՝ կոմբինատի գլխավոր բաժնետեր «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան: Դա տեղի է ունեցել «Քաջարան» հյուրանոցի ավտոկայանատեղիում: Գրում է «Հրապարակ»-ը:
Թերթի աղբյուրները հայտնեցին, որ դրանից օրեր առաջ էլ, դարձյալ կասկածելի հանգամանքներում, կոտրել էին կոմբինատի մեքենաներից մեկի ապակիները:
Այս դեպքերի առնչությամբ քննություն է կատարվում, առայժմ վնասողներին չեն հայտնաբերել: Ի դեպ, ոմանք այս դեպքերը պատահական չեն համարում և սա որակում են արշավ կոմբինատի դեմ, ինչը պայմանավորում են այնտեղ տեղի ունեցած «իշխանափոխությամբ»:
Հիշեցնենք, որ նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին այժմ ավստրալացի Նիլ Սթիվենսոնն է փոխարինել, ով լուրջ փոփոխություններ է կատարել՝ կադրային, կառուցվածքային, աշխատավարձի օպտիմալացում, ստուգումներ և պաշտոնանկություններ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ