«Ժողովուրդ». Պարույր Հայրիկյանը հասավ իր նպատակին. էպոսագետի գույքն ու տունը արգելանքի տակ է
Հայկական Մամուլ
«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը, կարելի է ասել, հասավ իր նպատակին: Նա 2013 թվականի հունվարի 31-ին մահափորձի ենթարկվելուց հետո այդ գործով դատապարտյալներ էպոսագետ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից, Խաչատուր Պողոսյանից գումար է պահանջում իր բուժումների համար: Եւ այսօր էպոսագետ Վարդան Սեդրակյանի գույքն ու տունը արգելանքի տակ է: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Հիշեցնենք, որ 2013թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում՝ հունվարի 31-ին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացվեց: Այս գործով որպես պատվիրատու կալանավորվեց նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քանի որ, ըստ մեղադրանքի, նրա տան «կաֆելչիկներ» Սամվել Հարությունյանը եւ Խաչատուր Պողոսյանն էին ցանկացել սպանել Հայրիկյանին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը էպոսագետին եւ Խաչատուր Պողոսյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Հարությունյանին՝ 12:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ