Ջոնի Դեփը վնասել է ձեռքը «Կարիբյան ծովի ավազակների» նկարահանումների ժամանակ
Գիտություն և Մշակույթ
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը վնասել է ձեռքն Ավստրալիայում «Կարիբյան ծովի ավազակները: Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales) ֆիլմի նկարահանումների ժամանակ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Hollywood Reporter շաբաթահանդեսին:
Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին, և այժմ Դեփը վերադառնում է ԱՄՆ վիրահատության համար: Տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն նշվում:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նավապետ Ջեք Ճնճղուկի մասին թվով հինգերորդ ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2015 թվականի փետրվարին Ավստրալիայի այն շրջանում, որը հայտնի է որպես Ոսկե ծովեզերք:
Պլանների համաձայն՝ The Walt Disney Company-ի կինոնկարի պրեմիերան պետք է կայանա 2017 թվականի հուլիսի 7-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)