Ռուս տանկիստները բիաթլոնի մրցումներին կնախապատրաստվեն Հայաստանում
Սպորտ
Ռուսաստանցի շուրջ 300 տանկիստ Հայաստանի ռուսական ռազմակայանի տարածքում կնախապատրաստվեն տանկային բիաթլոնի մրցումներին:
«Ներկայումս կատարվում է Տ-72Բ տանկերի և հետևակի մարտական մեքենաների լավագույն մեխանիկ վարորդների, հրամանատարների և նշանառուների ընտրությունը: Դրանից հետո հմուտ հրահանգիչների ղեկավարությամբ անձնակազմերը կսկսեն անցկացնել համալիր պարապմունքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Լավագույն տանկիստները ընթացիկ տարվա մայիսին կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի գավաթի մրցումներին:
Տանկային բիաթլոնի աշխարհի առաջին առաջնությունը 2014 թվականի օգոստոսի 4-ից մինչև 16-ը տեղի է ունեցել մերձմոսկովյան Ալաբինոյում: Առաջնությանը մասնակցել են 12 երկրների ներկայացուցիչներ, քսանից ավելի պետություններ ուղարկել են իրենց դիտորդներին: Եզրափակիչ փուլում՝ Էստաֆետում, ընդհանուր թիմային մրցումների արդյունքներով հաղթել է Ռուսաստանը, Հայաստանն զբաղեցրել է երկրորդ տեղը, երրորդ տեղը գրավել է Չինաստանը: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, 2015 թվականին տանկային բիաթլոնի մասնակիցներ կդառնան 24 երկրներ: Ռուսաստանում անցկացվելիք տանկային մրցումներին նախապատրաստվում են Չինաստանի, Պակիստանի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ղազախստանի թիմերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ