«Արժանի ենք երկրպագուների սուլոցներին». Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում իր թիմի՝ «Շալկեից» կրած պարտությունը:
«Լիովին արժանի ենք երկրպագուների սուլոցներին: Պատճառը նույնիսկ պաշտպանության սխալները չէին: Չունեինք խաղի լավ կազմակերպվածություն: Առաջին անգամ խոսեցինք, թե ինչպես շտկենք պաշտպանության խնդիրները: Դեռ ոչ ոք մեզ «Բերնաբեուում» 4 գոլ չէր խփել: Մեզ չբավականացրեց վստահությունը», – մարզչի խոսքը մեջբերում է 101 great Goals-ը:
Նշենք, որ չնայած պարտությանը՝ մադրիդյան թիմը երկու խաղերում գրանցված ընդհանուր 5:4 հաշվի շնորհիվ պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ