Աստղագետները վայրկյանում 1200 կիլոմետր արագությամբ տեղափոխվող աստղ են հայտնաբերել
Գիտություն և Մշակույթ
Չիլիում Եվրոպայի հարավային աստղադիտարանի աստղագետների միջազգային խումբը դիտել Է աստղերից մեկի շարժումը, որը վայրկյանում 1200 կիլոմետր արագությամբ տեղափոխվում Է մեր Գալակտիկայում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The News York Times թերթին, US 708 նշումն ստացած աստղը համարվում Է ամենաարագ երկնայ ին մարմինը, որը Գալակտիկայում տեղափոխվում Է կենտրոնախույս ուղղությամբ: Ինչպես այս առթիվ նշել Է Հավայիի նահանգի ինստիտուտի աշխատակից Յուջին Մագնիեն, «այդ արագությամբ Երկրից մինչև Լուսին հեռավորությունը կարելի Է հաղթահարել 5 րոպեում»:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «սրընթաց» աստղի ևս մեկ առանձնահատկությունն այն Է, որ ավելի վաղ այն եղել Է բինար համակարգի՝ կարմիր հսկայից՝ մեծ լուսավորությամբ աստղից և սպիտակ թզուկից բաղկացած, կոմպակտ աստղի, որը զանգվածով համեմատելի Է Արեգակի հետ, մի մասը: Այդ աստղերի փոխադարձ ձգողության արդյունքում կարմիր հսկայի լուսոլորտի հելիումի մի մասը զավթել Է սպիտակ թզուկին, որը վերածվել Է գերնորի: Իսկ միայնակ մնացած կարմիր հսկան այնպիսի արագություն Է ձեռք բերել, որը տեսականորեն նրան թույլ Է տալիս լքել մեր Գալակտիկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)