Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը 

Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի մարմինն ամփոփվել է Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը

Հասարակություն

Մարտի 11-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորության արարողությունը:

Հրաժեշտի համար հանգուցյալ Գրիգորիս Սրբազանի աճյունը դրվեց Ս. Գայանե վանքում, ուր և կատարվեց Եկեղեցու կարգը' նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր ցավակցական խոսքը բերեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ողջ միաբանությանը, հանգուցյալ Սրբազանի հարազատներին ու մտերիմներին և ներկա հավատավոր ժողովրդին:

«Մենք համախմբվել ենք այստեղ վերջին անգամ մեր սերը, հարգանքը և աղոթքը բերելու իրեն և ուղեկցելու դեպի երկնային լուսեղեն բարձունքներ և օթևաններ», - ասաց Նորին Սրբությունը:

Մասնավորապես անդրադառնալով բարեհիշատակ Գրիգորիս Սրբազանի մարդկային կերպարին և նվիրյալ ծառայությանը' Հայոց Հովվապետը նշեց. «Գրիգորիս սրբազանին ճանաչում ենք ուսանողական տարիներից: Մարդամոտ էր, ընկերասեր և անմիջական իր փոխհարաբերություններում: Այդ տարիներից ճանաչեցինք իրեն որպես եկեղեցասեր, հայրենասեր, բարի հոգու տեր մի անձնավորության, և հետագա տարիներին նա եկեղեցական ասպարեզում այդ բոլոր աստվածաշնորհ հատկանիշները լավագույնս դրսևորեց' շահելով մարդկանց սրտերն ու հոգիները, վայելելով հարգանքը հավատավոր մեր զավակների: Գրիգորիս Սրբազանն օրինակելի էր էջմիածնասիրության իր նախանձախնդրության մեջ: Նա հովվական և առաջնորդական իր կյանքն ապրեց երջանկության մեջ, քանի որ գիտեր, որ իր ազգին և Եկեղեցուն ծառայելու ճշմարիտ ուղի է ընտրել ու ամբողջովին նվիրվեց այդ ծառայությանը: Ծառայեց ինչպես Հայրենիքում, այնպես և Սփյուռքում, ամեն տեղ արժանացավ իր հավատացյալների սիրուն և հարգանքին:

Մենք ցավ ենք ապրում կորստով մեր սիրելի Սրբազանի: Նա' որպես եկեղեցու սպասավոր և որպես Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ, դեռ անելիքներ ուներ: Ուկրաինայում իրականացվելիք ծրագրեր էր ձեռնարկել, նախաձեռնել էր Կիև քաղաքում եկեղեցու կառուցումը և խանդավառ կերպով ապրում էր այդ ծրագրով: Անհոգնաբեկ ջանքեր էր ի գործ դնում, որպեսզի շենանա ու պայծառանա Ուրաինայի հայոց թեմը: Երկրի համար դժվարին ժամանակներում անգամ նա ամենուրեք էր' իր համայնքներում ու ծուխերում' գոտեպնդելու իր հավատավոր ժողովրդին այս ծանր վիճակում»:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունը մաղթեց, որ հանգուցյալ Սրբազանի հոգին երկնային օթևաններում շարունակի ցնծալ ու բերկրալ' տեսնելով իր հոգևոր եղբայրների ծառայագործության նվիրական առաքելության մեջ արձանագրվող ձեռքբերումները:

Այնուհետև սգո թափորը շարժվեց դեպի Մայր Աթոռի միաբանական գերեզմանատուն, ուր նախագահությամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կատարվեց հանգուցյալ Սրբազանի թաղման կարգը:

Հուղարկավորությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և Մայր Աթոռի միաբաններ, Շիրակի և Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունների, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, Ուկրաինայի հայոց թեմի համայնքների պատասխանատուներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ
Ամենադիտված