Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին ՔՊ-ն ընտրել է ԱԺ փոխնախագահներին․Թուրքիայի և Ադրբեջանի՝ համատեղ հայտը Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Գնաճ, թանկացումներ. ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած ՀՀ քաղաքացին Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Հուլիսի 1-ից Ռուսաստան մեկնողների համար նոր օրենքներ կգործեն Մենք մեր գաղտնի պլանն ունենք. Սամվել Կարապետյան Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը ՀԷՑ-ը «քցել» են իրանց ոտին, ցուցանիշները կատաստրոֆիկ են, լուրջ մի' ընդունեք պետականացումը. Կարապետյան Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. Թանկյան Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով 

ՀՀ Նախագահը կարևորել է երիտասարդ գիտնականների նկատմամբ պետական հոգածությունը

Քաղաքական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) պատասխանատուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են ծրագրի երկրորդ փուլի՝ 2013թ. հուլիսից 2015թ. փետրվարն ընկած ժամանակահատվածի արդյունքները, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Հաշվետվությունը ներառել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի յոթ հիմնական ուղղությունները՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականներին գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում և մրցանակաբաշխության կազմակերպում:

Սերժ Սարգսյանը երիտասարդ գիտնականներին ուղղված իր խոսքում կարևորել է իրականացված աշխատանքը, ընդգծել, որ պետությունը շարունակելու է աջակցել գիտությանը, այդ թվում՝ երիտասարդ գիտնականներին և հնարավորության սահմաններում խրախուսել զբաղվելու գիտությամբ, զարգացնելու մեր երկրում գիտությունը, առանց որի, Նախագահի համոզմամբ, անհնար է պատկերացնել Հայաստանի զարգացումը: Սերժ Սարգսյանը նշել է, որ կարևոր է, որպեսզի երիտասարդ գիտնականները մշտապես զգան պետական ուշադրությունն ու հոգածությունն իրենց նկատմամբ, որը երկրի հնարավորությունների մեծացմանը զուգահեռ տարեցտարի կավելանա:

Նախագահը կարևորել է երիտասարդների հետ իր պարբերական հանդիպումները և գիտության ոլորտի խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ քննարկումները, որոնք միտված են առավել արդյունավետ դարձնելու իրականացվող ծրագրերն ու այս ոլորտում պետական քաղաքականությունը:

Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Մինչ երիտասարդ գիտնականների հաշվետվությունը լսելը, Նախագահը Գիտությունների ազգային ակադեմիայում դիտել է ԵԳԱԾ շահառուների գործունեությունը ներկայացնող ցուցահանդեսը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Կատարը նշել է Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների թեմաներըՀամացանցում բացահայտվել է նոր iPhone 18 Pro-ի տեսանյութը՝ թողարկումից ամիսներ առաջՄորավեցկին հրաժարվել է Զելենսկու կողմից տրված պարգևից՝ Վոլինյան կոտորածի զոհերի հիշատակինԿրեմլը հաստատել է Ռուսաստանում բենզինի ներմուծման ծրագրերըՈւկրաինայում նկատվել է նոր «Ռիֆ» կարճ հեռահարության զենիթահրթիռային համակարգըՎարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին ՔՊ-ն ընտրել է ԱԺ փոխնախագահներին․Թուրքիայի և Ադրբեջանի՝ համատեղ հայտըՄԱԿ. Եվրոպայում շոգի ալիքը հանգեցրել է ռելսերի ծռման և ասֆալտի հալմանԱճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացելԿրեմլը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Մոսկվայի մարզի վրա իրականացված հարձակմանըԳնաճ, թանկացումներ. ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած ՀՀ քաղաքացինՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Հուլիսի 1-ից Ռուսաստան մեկնողների համար նոր օրենքներ կգործենՄենք մեր գաղտնի պլանն ունենք. Սամվել ԿարապետյանՄոնակոյի պայթյունից հետո Զելենսկու հետ կապերի մասին հայտարարություններ են հնչելՄոնակոյում տեղի ունեցած պայթյունը չի որակվել որպես ահաբեկչությունԻրանի նախագահ. ԱՄՆ-ի հետ բանակցություններում Թեհրանը չի զիջի ազգային շահերըՈրպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը ՀԷՑ-ը «քցել» են իրանց ոտին, ցուցանիշները կատաստրոֆիկ են, լուրջ մի' ընդունեք պետականացումը. ԿարապետյանԴոնալդ Թրամփին նվիրել են 321 բնական ադամանդով բացառիկ մատանիԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. Թանկյան ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է Ուկրաինայի արձակած յոթ կառավարվող ավիառումբ և 806 անօդաչու թռչող սարքՄիացյալ Նահանգները արդիականացնում է իր միջուկային սուզանավերի զինանոցըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԸնդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ Ավանեսյան Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է ուղարկել Սերգեյ Իվանովի վերջին հրաժեշտինՍիրիայի առաջնորդը մեղադրել է Իսրայելին երկրի հարավում իրավիճակը անկայունացնելու փորձերի մեջԱվագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԴադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրըԱդրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք Հնդկաստանը հերքել է Արունաչալ Պրադեշ չինական ռազմական ներխուժման մասին տեղեկություններըԵթե Լիլիթ Ղազարյանի հեռացումը քաղաքական լիներ, կիրականացվեր 5 տարվա ընթացքում․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ) Տեսախցիկները ֆիքսել են Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողինՔԿՀ-ներում կան ծանր առողջություն ունեցող անձինք, ինչո՞ւ բուժօգնություն չեք ցուցաբերում. Հարց՝ նախարարինԱնահիտ Ավանեսյանը Թուրքիա է մեկնումՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Հորմուզի նեղուցում նավագնացության հարցը Ասում էին՝ 6 ամիս հետո ապահովագրության համակարգը կպայթի. ինպե՞ս է Ավանեսյանը գնահատում համակարգըԲորոբուդուր․ աշխարհի ամենամեծ բուդդայական տաճարը (տեսանյութ) Շնորհակալ ենք Սերժ Սարգսյանին՝ հայկական շախմատի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համարՎենեսուելայի առողջապահական համակարգը պատրաստ չէր երկրաշարժինՆրանք, ովքեր 183 օր կգտնվեն ՀՀ-ում, կընդգրկվեն առողջության ապահովագրության մեջ․ Անահիտ Ավանեսյան2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը. Անահիտ Ավանեսյան 2028-ին 3 մլն բնակչությանը կներառենք առողջապահության ապահովագրության մեջ. Անահիտ ԱվանեսյանԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային«Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի ու ԲՀԿ–ի փաստարկները նույնանում են․ Գալյան (տեսանյութ) Դավիթ Ղազինյանը պահվում է ԱԱԾ մեկուսարանում․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմաններըՈՒՂԻՂ. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսըԱրմավիրի համայնքային ոստիկանները կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի ձեռքբերման և իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)
Ամենադիտված