«ՀԺ». Նոր ցնցումներ` ՀՀ ֆինանսական շուկայում
Հայկական Մամուլ
ՀՀ ԿԲ-ն արձանագրել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում միջազգային դրամական փոխանցոմների համակարգով դեպի ՀՀ փոխանցված գումարները 2013 թվականի համեմատ նվազել են 24 տոկոսով և կազմել 162 միլիարդ դրամ: Գրում է «ՀԺ»-ն:
Միևնույն ժամանակ, այդ ժամանակահատվածում Հայաստանից արտասահման կատարված փոխանցումները աճել են մոտ 5 տոկոսով և կազմել 74 միլիարդ դրամ: Տվյալ դեպքում խոսքը մասնավոր տրանսֆերտների մասին չէ, այլ ընդհանուր կապիտայի շարժի: Այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ արտարժույթի ներհոսքի կտրուկ նվազման պայմաններում աճել է դրա արտահոսքը և «արտարժութային քաղց է» առաջացնում ֆինանսական համակարգում:
Բանկային համակարգից ստացված տեղեկություններով, այդ միտումները շարունակվել են նաև այս տարի: Սա լուրջ խնդիր է առաջացնում Հայաստանի բանկային համակարգի համար և կարող է նոր ցնցումներ առաջացնել ՀՀ ֆինանսական շուկայում։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ