ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

Ադրբեջանցին սարսափում է Պատանի երկրապահից

Հայաստան

Ձեզ ենք ներկայացնում Լուրեր.com-ի հարցազրույցը ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանի հետ.

-Պարո՛ն Մկրտչյան, ի՞նչ արդյունք են տալիս ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցի հրամանատարասերժանտական դասընթացները։

-«Պատանի երկրապահ» կառույցը ԵԿՄ-ում գործում է 1997 թվականից։ Մեր կառույցով անցած պատանիներն ու աղջիկները ՀՀ լիարժեք քաղաքացի են դառնում, պիտանի մարդիկ հայրենիքի, պետության, ազգի և իրենց ընտանիքների համար, հայ առաքելական ճշմարիտ հավատքի հետևորդ։ Մեր այս կառույցներով անցած տղաները բանակի լավագույն զինվորներ և սպաներ են դառնում։ 2014-ը բացառիկ տարի էր մեր երկրում ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքերի ամրացման, խորացման տեսանկյունից։ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ, երկրապահ Սերժ Սարգսյանի գործուն աջակցությամբ Հանրապետության բոլոր դպրոցներում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ հիմնելու վերաբերյալ եռակողմ հուշագիր ստորագրվեց ԵԿՄ-ի, պաշտպանության նախարարության և կրթության և գիտության նախարարության միջև: Այսօր արդեն պատանի երկրապահի հպարտ կոչումը կրում են տասնյակհազարավոր պատանիներ։ Երևի դուք էլ ականատես եք եղել, թե երեխաներն ինչ ոգևորությամբ մարտի 5-ին հանդիսավոր երդում տվեցին։

Հիմա կա անհրաժեշտություն, որ նորագիրները ևս յուրացնեն այն բոլոր հմտությունները, որ ունեն կառույցի հնաբնակ անդամները՝ գիտելիքներ շարային, կրակային պատրաստությունից, մարտարվեստ, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն, պետական և երկրապահական խորհրդանիշեր, առաջին բուժօգնություն, արտակարգ իրավիճակներում կողմնորոշում, ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններ և այլն։ Ի դեպ, դասընթացների ժամանակ մեզ օգնում են բոլոր գործընկեր կառույցների ներկայացուցիչները, որոնց հետ ևս առանձին հուշագրեր ենք ստորագրել։

Խոսքս վերաբերում է պաշտպանության, կրթության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, սոցիալական հարցերի, առողջապահության նախարարություններին, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և անշուշտ՝ հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Մենք Հանրապետության բոլոր մարզերում, բոլոր տարածքներում արդեն նորագիր սաների հետ քառամսյա դասընթացներ ենք անցկացրել և ընդունել քննություններ։ Հիմա արդեն մեկնարկել են 2-րդ հոսքի ուսուցման դասընթացները։

-Խոսեցիք մարտի 5-ի միջոցառումների մասին։ Արդյունքներն ամփոփվե՞լ են։ Թերևս նման լայնամասշտաբ ծրագիրն իրականացնելու համար ևս տարբեր կառույցների հետ գործակցելու անհրաժեշտություն է եղել։

-Մարտի 5-ը կարևոր օր է ԵԿՄ տոնացույցում։ Դա Երկրապահի և հայոց կանոնավոր բանակի հիմնադիր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Այդ օրը երկրապահական պատվիրակությունները ծաղկադրումներ են արել Հայաստանում, Արցախում Սպարապետի պատվին կանգնեցված բոլոր հուշարձանների մոտ։ Ծաղկադրումներ են եղել նաև Սփյուռքում: Մենք օրն սկսել ենք ԵԿՄ վարչության շենքում կանգնեցված կիսանդրու առջև խոնարհումով, այնուհետև եռասերունդ երկրապահական պատվիրակությունը՝ Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այցելել է Արարատ՝ Սպարապետի օջախում՝ իր ծնողների հետ նշելու տարեդարձը։ Մեծ մայր Գրետա մայրիկին շնորհավորելուց հետո Եռաբլուրում ծաղիկներ ենք խոնարհել Սպարապետի շիրմին։ Արդեն յոթերորդ անգամ Պատանի երկրապահի երդման արարողությունը կազմակերպվեց Սպարապետի ծննդյան օրը։ Սակայն, այս տարի՝ հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով, երդման արարողությունը Ծիծեռնակաբերդի բարձունքում կազմակերպվեց, ուր մեր պատանիներն, ի հավելումն ավանդական տեքստի, երդվեցին լինել նաև պահանջատեր, ինչպիսին Սպարապետն էր։ Բնական է, որ այս լայնամասշտաբ ծրագրի հարցում էական աջակցություն ենք ստացել տարբեր կառույցներից, և ես, օգտվելով առիթից, խորին շնորհակալություն եմ հայտնում մեզ օժանդակություն ցուցաբերած հաստատություններին։ Նախ և առաջ՝ շնորհակալություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

Շնորհակալություն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և նախարարությանը: Պաշտպանության նախարարությունը ե՛ւ օժանդակեց միջոցառումներին, ե՛ւ փաստացի համակազմակերպչի կարգավիճակում հանդես եկավ՝ մասնակցելով կազմակերպչական բոլոր-բոլոր աշխատանքներին՝ իր ստորաբաժանումներով մասնակցելով նաև շքերթին: Շքերթին առանձին կազմավորմամբ մասնակցեց նաև արտակարգ իրավիճակների նախարարությունը, կառույց, որ միշտ էական աջակցություն է ցուցաբերում պատանիների հետ տարվող մեր աշխատանքներին: Արմեն Երիցյանին և իր ղեկավարած գերատեսչությանը՝ Մուշեղ Ղազարյանին, մյուս մասնագետներին նույնպես խորին շնորհակալություն: Շնորհակալություն կրթության, սոցիալական հարցերի, առողջապահության նախարարություններին, ՀՀ ոստիկանությանը, առանձնապես շեշտեմ՝ ճանապարհային ոստիկանությանը։ Այս մարդիկ վաղ առավոտյան Հանրապետության բոլոր մարզերից Երևան ուղեկցեցին տասնյակհազարավոր եռասերունդ երկրապահներին, միջոցառումների ավարտից հետո էլ անվտանգ տարան և իրենց ծնողներին հասցրին երեխաներին: Մենք, անձամբ ԵԿՄ ղեկավարը, լարված մնացել ենք մինչև այն պահը, երբ զեկուցվել է, որ ամենահեռավոր շրջաններից ժամանած վերջին պատվիրակություններն ապահով տեղ են հասել, արդեն իրենց տներում են: Այս մասով էական աջակցություն ստացանք նաև պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից:

Շնորհակալություններ մարզպետներին, մեր ձեռնարկին աջակցած համայնքապետերին։ Շնորհակալություն միջոցառմանը մասնակցած ԱԺ նախագահին և պառլամենտական պատվիրակությանը։ Շնորհակալություն կառավարությանը: Ձեզ էլ եմ ցանկանում շնորհակալություն հայտնել։ Մամուլը ակտիվորեն և օբյեկտիվ լուսաբանեց միջոցառումը, ինչը նույնպես անչափ կարևոր է։ Ձեր շնորհիվ Բաքվում էլ տեսան, թե ինչ հզոր և հայրենասեր սերունդ է մեծանում Հայաստանում։ Մի կասկածեք՝ թուրք ազերին սարսափում է՝ տեսնելով, որ Հայաստանում նույնիսկ 4-5 տարեկան աղջիկներն են պատրաստ հանուն հայրենիքի շարք կանգնել, կատարել ցանկացած հայրենասիրական հանձնարարություն։

-Ի դեպ, այս տեսանկյունից նաև որոշակի քննադատություն է հնչում ԵԿՄ-ի հասցեին, որ 21-րդ դարում մարդկանց հարկավոր է ոչ թե զենքի, այլ գրիչի, համակարգչի սովորեցնել:

-Միշտ և բոլոր երկրերում էլ գտնվում են պարապ մարդիկ, ովքեր ոչնչի ընդունակ չեն և փորձում են սևացնել ազգի նվիրյալների կատարած հայրենասիրական լուրջ աշխատանքը: Զորավարը բազմիցս է ասել, կրկնել: Մենք ապրում ենք այսպիսի տարածաշրջանում՝ թշնամիներով շրջապատված և պարտավոր ենք ինքնապաշտպանության պատրաստ լինել, պարտավոր ենք զենքին, ռազմարվեստին լավ տիրապետել: Երբ թուրքը զենքով մեզ վրա է գալիս, գրիչով պաշտպանվել չենք կարող: Ի դեպ, ԵԿՄ վարչության նախագահն ինքն էլ մշտապես կրկնում է, որ այսօր պետք է կարողանանք աշխարհին համընթաց քայլել նաև գիտության, մշակույթի, սպորտի ասպարեզներում: Այդ պատճառով է, որ մեր պատանիներին շարունակ հորդորում ենք դպրոցներում էլ օրինակելի վարք և գերազանց առաջադիմություն ունենալ: Մեր պատանիներին նաև գրիչի և համակարգչի ենք սովորեցնում:

Այո՛, կարևոր է գրագետ լինելը, լավ չէ, օրինակ, երբ մարդ տառասխալ է թույլ տալիս: Բայց առավել կարևոր է ճիշտ ապրելը, կյանքում ճակատագրական սխալներ թույլ չտալը, հատկապես՝ պետության, ժողովրդի հանդեպ: Երկրապահ կամավորականների միությունը մարդկանց նաև ճիշտ ապրել է սովորեցնում, սրբությունները՝ Աստծուն, հայրենիքը, ծնողներին հարգել և պաշտպանել է սովորեցնում: Մեր պատանիներն ու աղջիկները դաստիարակվում են հարուստ կենսափորձ ունեցող Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի խորհրդով. «Վերևում Աստված է, ներքևում՝ մայրը, առջևում՝ հայոց անկախ պետականությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված