ՀՀԿ-ն ԳՄ նիստ կգումարվի
Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մարտի 12-ին գործադիր մարմնի նիստ կգումարի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Կուսակցությունն այսօր կգումարի գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստը կմեկնարկի ժամը 20:00-ին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, թե այսօր նիստի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իր դիրքորոշումը կհայտնի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ՝ Թադևոսյանն ընդգծեց, որ գործադիր մարմնի նիստերը հրավիրում և վարում է կուսակցության նախագահը, իսկ օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկությունների հիման վրա: «Քննարկվում են ներկուսակցական, ներքաղաքական, երկրի զարգացման և արտաքին մարտահրավերների հետ կապված հարցեր: Ցանկացած հարց մեզ մոտ քննարկվում է, այդ թվում՝ Ձեր նշած հարցը: Հնարավոր է քննարկվի նաև այդ հարցը, և մի քիչ որ սպասեք, կիմանաք ինչ հարցեր են քննարկել»,- հայտնեց Թադևոսյանը:
Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր դիրքորոշումը կհայտնի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ՝ ազդարարելով գործընթացի առաջին փուլի մեկնարկը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ