Պրոբացիայի ծառայության նախկին աշխատակիցը մեղադրվում է 9 մլն դրամ հափշտակելու մեջ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից. Գալուզին Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել Հլը մանդատները հանձնեք, հելնենք դուրս խոսանք Թևանյանի և Մանուկյանի փաստաբանների կոշտ պատասխանը ՔԿ-ին․ «Ձևավորվում է կանխակալ հանրային կարծիք» 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ՝ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում 34-ամյա վարորդը «Opel»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Այլևս սխալվելու հնարավորություն չունենք, դա կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով 2027-ից մեկանգամյա օգտագործման պլաստիկի նոր սահմանափակումներ կգործեն Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը, 1 ամսով կալանավորվել է Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով ավելի քան 111 մարդ է զոհվել ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ 

Ադրբեջանը հանդգնում է ԵԱՀԿ-ն օգտագործել իր նեղ քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով. ԱԳ նախարար

Արտաքին Քաղաքական

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին ելույթ է ունեցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի հատուկ նիստում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ասել է.

«Մեծ պատիվ է կրկին ելույթ ունենալ Մշտական խորհրդում։ Նախորդ անգամ ես այստեղ էի երկու տարի առաջ՝ որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ։

Ես կսկսեմ իմ ելույթը մեր ազգային օրակարգի այսօրվա կարևորագույն հարցից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումից։ Դեռևս 1915թ. մայիսին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կառավարությունները հայերի կոտորածները որակեցին որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ»։ Սա «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթի՝ միջազգային մակարդակով կիրառման առաջին դեպքերից էր, որը հանգեցրեց նրա ձևակերպմանը որպես միջազգային իրավական համակարգի անքակտելի հասկացություն։

Հայոց ցեղասպանության ժամանակակիցների համար իրապես կարող էր հրաշք թվալ, որ հայ ժողովուրդը կարողանալու է գոյատևել և վերականգնել իր պետականությունը։ Իրոք խորհրդանշական է 100-րդ տարելիցին ելույթ ունենալ ձեր առջև՝ որպես այս կազմակերպության 57 մասնակից պետություններից մեկի արտաքին գործերի նախարար։

Հանդիսանալով ցեղասպանության սարսափներով անցած ազգ՝ Հայաստանը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի հաստատակամ ջատագով է։ Այս առումով ամենաարդյունավետ միջոցներից է անցյալի ցեղասպանությունների լիակատար ճանաչումը։ Ահա թե ինչու պետությունները չպետք է ստորադասեն այս վեհ նպատակը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկների»։ Այս համատեքստում նշվել է ԵԱՀԿ կարողությունը՝ քայլեր ձեռնարկելու այս հարցի առնչությամբ, քանզի «հավատարմությունը նրա սկզբունքներին և հանձնառություններին կարող է մեծապես նպաստել ցեղասպանության կանխարգելման ջանքերին»։

Անդրադառնալով Հայաստանի Նախագահի կողմից իր թուրք գործընկերոջն ապրիլի 24-ին Երևանում ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը հրավիրելուն՝ նախարար Նալբանդյանն ասել է. «Ես անձամբ փոխանցեցի հրավերը Նախագահ Էրդողանին Անկարայում։ Ցավալի է, որ մեր հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով ևս մեկ կորսված հնարավորություն Թուրքիայի իշխանությունների համար»։

Խոսելով 2014թ. սեպտեմբերին ահաբեկիչների կողմից Սիրիայի Դեյր Զոր քաղաքի՝ Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ոչնչացման մասին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ դա ցավալի և, միաժամանակ, խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալի և ներկա հանցագործությունների միջև։ «Վերջերս մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես են ԻԼԻՊ-ի զինյալներն ավերում Մոսուլի թանգարանի 2700-ամյա արձանները։ Քաղաքակրթության դեմ այս հանցագործությունը ահարկու հիշեցումն է նախկինում իրականացված նմանատիպ բարբարոսական գործողությունների, ինչպիսին էին Բուդդայի Բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերը»,- ասել է նախարար Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարը, խոսելով կրոնական փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ, նշել է. «Վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ-ն իր աջակցությունն է ցուցաբերել կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրներին: Հայաստանը նախարարական և մշտական խորհուրդների մակարդակներով բարձրացրել է ԵԱՀԿ և նրա հարևանության տարածքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հիմնախնդիրները, այդ թվում՝ մասնակից պետություններին հիշեցնելով իրենց պարտավորությունները՝ կանխելու ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց տարածքների օգտագործումը»:

Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում անդրադարձել է ԵԱՀԿ տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը՝ շեշտելով այդ կառույցների ներդրումը Հայաստանում ժողովրդավարության խորացման գործում, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակին և վերջինիս գործունեության առաջնահերթություններին: «Հայաստանն արժևորում է ԵԱՀԿ-ն' և՛ որպես նորմերի ձևավորման, և կիրառման կազմակերպություն: Մենք շարունակում ենք սերտ համագործակցել ԵԱՀԿ կառույցների հետ, ներառյալ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ու ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի հետ: Վերջիններիս ներդրումը Հայաստանում ժողովրդավարության խորացման գործում դրական են ընդունվում մեր երկրում՝ հավասարապես թե՛ կառավարության և թե՛ քաղաքացիական հասարակության կողմից: Մարդկային հարթությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության առաջնահերթություններից է, որը ներկայումս կազմակերպության միակ լիարժեք գրասենյակն է Հարավային Կովկասում: Հայաստանում դրական զարգացումներ են արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, խոսքի, հավաքների, ազատ մամուլի և համացանցի ոլորտներում»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը:

Անդրադառնալով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին՝ նախարար Նալբանդյանն ասել է. «Հաշվի առնելով տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները ԵԱՀԿ տարածաշրջանում՝ թույլ տվեք ներկայացնել մեր համոզմունքն առ այն, որ ցուցաբերելով ավելի մեծ ստեղծագործական մոտեցում և հիմնվելով հնարավորությունների, այլ ոչ թե անհամատեղելիությունների վրա՝ մենք կարող ենք առավելագույնս օգտվել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերից և ձևավորել ներդաշնակության մթնոլորտ' խուսափելով նոր բաժանարար գծերից:

Ինչպես հայտնի է, Հայաստանը վերջերս միացավ Եվրասիական տնտեսական միությանը, ինչն արտացոլում է մեր ռազմավարական շահերը, մեր պետության համար ստեղծում է տնտեսական զարգացման նոր հնարավորություններ:

Ներկայումս մենք աշխատում ենք մեր ԵՄ գործընկերների հետ՝ որոշելու մեր համագործակցության հետագա իրավական շրջանակը, որն արտահայտելու է մեր համագործակցության էությունը' հիմնված այն առաջընթացի վրա, որը մենք արձանագրել ենք: Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով շարունակել համապարփակ համագործակցությունը, նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում»:

Նախարարը իր խոսքում անդրադարձ է կատարել ԵԱՀԿ օրակարգում կենտրոնական տեղ զբաղեցնող հակամարտություններին և ճգնաժամային իրավիճակներին. «Ակներև է, որ հակամարտությունները և ճգնաժամային իրավիճակները շարունակում են կենտրոնական տեղ զբաղեցնել ԵԱՀԿ օրակարգում: Մասնավորապես, գերիշխում են ուկրաինական ճգնաժամի շուրջ քննարկումները: Հայաստանը ողջունել է Մինսկի գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի կողմից համատեղ հռչակագրի ընդունումը, ինչպես նաև Մինսկի պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ Կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը»:

Խոսելով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների մասին՝ Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. «2014 թ.-ին' Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնության ստորագրման 20-ամյակի տարում, Բաքուն լրջորեն սրեց իրավիճակը' զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական շրջանները, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների հակամարտության բոլոր կողմերի համար: Ադրբեջանը, գրեթե ամբողջապես վերահսկելով ԶԼՄ-ների գործունեությունը իր երկրում, թաքցնում է իր իսկ սադրանքների արդյունքում մարդկային կորուստների իրական թիվը:

Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի արտգործնախարարին և «խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ներթափանցումների առնչությամբ»: Նրանք ուղղակիորեն կոչ արեցին «Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Մենք ուրախ ենք, որ համանախագահներն ի վերջո արձագանքեցին մեր կոչերին՝ հստակորեն մատնանշելով բռնության պատասխանատու կողմը: Այնուա մենայնիվ, ոչինչ չի զսպում Ադրբեջանին: Եվ ոչ անգամ համանախագահ երկրների կոչերը՝ ձեռնպահ մնալու սադրիչ գործողություններից, հատկապես՝ կրոնական տոների նախօրեին և ընթացքում: Ադրբեջանը ակտիվացրեց իր հարձակումները Ամանորի և Սուրբ Ծննդի տոների ընթացքում՝ մարդկային զոհերի պատճառ հանդիսանալով:

Փետրվարին՝ տարածաշրջան իրենց վերջին այցելության ընթացքում համանախագահները հայտարարեցին. «Նախագահները համաձայնեցին դիտարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը»: Սակայն, համանախագահների տարածաշրջանային այցից անմիջապես հետո Ադրբեջանը հրաժարվեց առաջարկներից և առավել սրեց իրավիճակը՝ ցուցադրելով իր աղաղակող արհամարհանքը համանախագահների առաջարկների հանդեպ:

Շփման գծի միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության իրականացումը՝ վստահության և անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող են ծառայել որպես կարևոր գործիք՝ նման միջադեպերի կանխման և խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար: Սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է համանախագահների՝ հրադադարի ամրապնդման և վստահության հաստատման միջոցների առնչությամբ արված բազմաթիվ առաջարկները»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի խափանմանն ուղղված քաղաքականությանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է.

«Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ հետ բոլոր հարթություններով համագործակցությունը և այն որպես կառուցողական քննարկումների հարթակ օգտագործելու փոխարեն հանդգնում է օգտագործել կազմակերպությունը՝ իր նեղ քաղաքական օրակարգը առաջ մղելու նպատակով: Ձեզնից ոմանք ականատես են եղել, թե ինչպես Ադրբեջանը սպառնաց վետո դնել ԵԱՀԿ ամբողջ բյուջեի վրա, եթե միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար որևէ ֆինանսավորում հատկացվի: Եվ սա միակ դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձել է կաթվածահար անել կազմակերպության աշխատանքները:

Նույնը տեղի է ունենում գրեթե յուրաքանչյուր Նախարարական խորհրդի նախապատրաստական փուլում, երբ Ադրբեջանը պատանդ է դարձնում մեր համատեղ որոշումները՝ փորձելով պարտադրել իր նեղ նպատակները: Նույն կերպ Ադրբեջանը, իջեցնելով Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը, միևնույն ժամանակ փորձեց խոչընդոտել հարևան երկրներում դաշտային առաքելությունների աշխատանքը: Վերջապես, Ադրբեջանը, զբաղվելով ինքնախաբեությամբ, Մշտական խորհրդի յուրաքանչյուր օրակարգ մտցնում է շինծու կետեր:

Ադրբեջանական սադրանքները արտահայտվել են նաև մշտական ագրեսիվ, ռազմատենչ հռետորաբանությամբ և հակահայկական ատելության քարոզով: Բազմաթիվ անգամներ Ադրբեջանի ղեկավարությունը սպառնացել է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով և հայտարարել, թե Հայաստանը և իր հինավուրց մայրաքաղաքը ադրբեջանական տարածքներ են: Ադրբեջանում այն լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները և մտավորականությունը, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, բոլորը հետապնդվում են որպես «հայկական լրտեսներ»: Ադրբեջանը պատժում է նրանց, ովքեր համարձակվում են մտածել հաշտեցման մասին և խրախուսում նրանց, ովքեր հայերի հանդեպ հանցագործություններ են իրականացնում:

Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է առաջարկները, որոնք արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի' շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հիմնված համանախագահ երկրների առաջարկների վրա:

Բանակցություններում ներգրավվելու փոխարեն՝ Բաքուն փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելու նպատակով ներկայացնել սեփական գաղափարները՝ որպես համանախագահների առաջարկներ, խեղաթյուրում է հակամարտության և բանակցային գործընթացի էությունը և արշավ է իրականացնում Մինսկի խումբը հեղինակազրկելու նպատակով: Շարունակաբար քննադատվում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Բախվելով այս իրականությանը՝ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին հարկադրված էին հիշեցնել Ադրբեջանի արտգործնախարարին իրենց մանդատի մասին և «մտ ահոգություն հայտնեցին ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների առնչությամբ քննադատության վերաբերյալ»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առաջիկայում Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ընդգծել է. «2015թ. մայիսի 3-ին Արցախի ժողովուրդը 6-րդ անգամ կիրականացնի Ազգային ժողովի պատգամավորներ ընտրելու իր ժողովրդավարական իրավունքը: Ժողովրդավարական գործընթացները Արցախում նպատակ չունեն ազդելու խաղաղ գործընթացի վրա կամ ինչ-որ կերպ նպաստելու միջազգային ճանաչմանը, ինչպես դարձյալ այստեղ՝ Մշտական խորհրդի հանդիպումներից մեկի ժամանակ, նշվել է որոշ մասնակից երկրների կողմից: Ժողովրդավարության կ առուցումը' հիմնված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա, աշխարհի յուրաքանչյուր անկյունում, պետք է միայն ողջունվի միջազգային հանրության այլ ժողովրդավարական անդամների կողմից: Թույլ տվեք հիշեցնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածը, որը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատությունները' անկախ որևէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական պատկանելությունից և համոզմունքներից…: Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի' ելնելով անհատի բնակ ության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից»: Այս առումով պետք է նշել, որ աշխարհում ազատության վերաբերյալ Freedom House-ի 2015թ. զեկույցի համաձայն, Արցախը շատ առաջ է Ադրբեջանից՝ հիմնարար ազատությունների առումով:

Այդ պատճառով էլ պատահական չէ, երբ Բաքուն քննադատում է Արցախում անցկացվող ընտրությունները' հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների ներկայիս վիճակը: Այնուամենայնիվ, երբեմն մի քանի մասնակից երկրներ, մի կողմից հայտնելով իրենց աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, մյուս կողմից այնպիսի հայտարարություններով են հանդես գալիս, որոնք հակասում են խաղաղության գործընթացի ոգուն և բովանդակությանը: Համանախագահները հստակ նշում են, որ ընտրական գործընթացի միջոցով «Լեռնային Ղարաբաղը փորձում է ժողովրդավարորեն կազմակերպել իր բնակչության հանրային կյանքը»:

Մենք կոչ ենք անում բոլոր մասնակից երկրներին՝ հետևելու համանախագահների ձևակերպումներին՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ, այլև հիմնահարցի հետ կապված այլ հարցերում, քանի որ այս ձևաչափը միջազգայնորեն միակ մանդատ ունեցող մարմինն է հիմնահարցի կարգավորման գործում, և համանախագահների արտահայտություններից ցանկացած շեղում կարող է նշանակել կողմնակալ մոտեցում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պրոբացիայի ծառայության նախկին աշխատակիցը մեղադրվում է 9 մլն դրամ հափշտակելու մեջՀայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից. Գալուզին Ստամբուլում հայ տղամարդ է սպանվելՀլը մանդատները հանձնեք, հելնենք դուրս խոսանքՎրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացիների, այդ թվում՝ հայերիԹևանյանի և Մանուկյանի փաստաբանների կոշտ պատասխանը ՔԿ-ին․ «Ձևավորվում է կանխակալ հանրային կարծիք»1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ՝ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում34-ամյա վարորդը «Opel»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Այլևս սխալվելու հնարավորություն չունենք, դա կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով2027-ից մեկանգամյա օգտագործման պլաստիկի նոր սահմանափակումներ կգործենԱննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը, 1 ամսով կալանավորվել էԿոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով ավելի քան 111 մարդ է զոհվելՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՍարգսյան․ Իրան-ԱՄՆ լարվածությունը կարող է արգելակել TRIPP նախագծի իրականացումըՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Աբրահամյան «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ»Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ»Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ»Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում`ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ»ՔՊ վարչության նիստում քննարկվելու է Կոտայքի մարզպետի հարցը․ ով է թեկնածուն․ «Ժողովուրդ»39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի Առողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ»Բժիշկ Մյասնիկովը նշել է տարբեր գույների մրգեր և բանջարեղեն ուտելու կարևորությունը Բժիշկը զգուշացրել է գործոնի մասին, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը Ցուկերբերգի 300 միլիոն դոլարանոց սուպերզբոսանավի անձնկազմը «հրաժարվել է» օգնել Ալյասկայում աղետի մեջ հայտնվածներին 2000 մարդ հավաքվել էր Պորտուգալիայի եկեղեցում՝ դիտելու Ռոնալդուի «հարսանիքը» Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը Օգոստոսի 11-ին, 12-ին, 13-ին և 18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա Անգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգից Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էՀայաստանում երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում հազարավոր հայցվորներ դատի կտան տեխնոհսկաներին. Պատճառը հայտնի էԿենդանակերպի երեք նշաններ, որոնք կարող են ֆինանսական առաջընթաց ապրել օգոստոսին, և ինչու՞ է հիմա գործելու ժամանակը Զելենսկին զգուշացրել է ՌուսաստանինԵրկաթե թիթեղների տակ է հայտնաբերվել նորածին երեխան. ՄանրամասներԻսպանիան միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իտալիայից ժամանողների համար ժամանակավոր սահմանային վերահսկողություն է սահմանում Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Երևանում՝ շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա են հայտնաբերելՄիջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի 20 զոհ և ավերված շենքեր. Կոլումբիայի արևմուտքը ցնցել է 7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժը Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետՀիմա ես եմ փոխհատուցում պահանջում Իրանից․ Թրամփը նոր պահանջ է առաջ քաշել «Յաբլոկո» կուսակցությունը հեռացվեց Պետդումայի ընտրություններից (տեսանյութ)Սելավ Վայոց ձորում (Լուսանկարներ)Իրանի գերագույն առաջնորդը փոխել է Գլխավոր շտաբի, ԻՀՊԿ-ի և «Բասիջ»-ի ղեկավարությունը
Ամենադիտված