Բակո Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը քննարկել են սոցապահովության ոլորտում ՀՀ և ԼՂՀ համագործակցության հարցը
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Հանդիպմանը քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ սոցիալական ոլորտում ՀՀ եւ ԼՂՀ միջեւ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ կարեւորելով այն այսուհետ էլ պահպանելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան