Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

«Քուվեյթի իշխանությունների հետ ձեռք են բերվել կարևորագույն պայմանավորվածություններ». նարչապետ

Արտաքին Քաղաքական

Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով մեր հայրենակիցներին՝ վարչապետը նշել է, որ Քուվեյթի հայ համայնքը մեր այն համայնքներից է, որի մասին միշտ հպարտությամբ են նշում մայր հայրենիքում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ընդամենը վաթսուն տարվա պատմություն ունեցող քուվեյթահայ համայնքն իր եռանդուն ջանքերի, նախաձեռնողականության և օրինակելի պահվածքի շնորհիվ վայելում է երկրի իշխանությունների և ողջ ժողովրդի հարգանքը' կարևոր գրավական հանդիսանալով Հայաստանի և Քուվեյթի միջև բարեկամական հարաբերությունների խորացման համար: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ բարձրաստիճան հանդիպումների ընթացքում զգացել է Քուվեյթի իշխանությունների ընդգծված ջերմ և հարգալից վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ:

Կառավարության ղեկավարը կարևորել է Քուվեյթի առաջնորդանիստ Սրբոց Վարդանանց եկեղեցու և Հայոց ազգային վարժարանի դերը՝ հայապահպանության, համայնքի համակարգման ու միավորման գործում: «Այսօր, առավել քան երբևէ, կարևորվում է հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցների ինքնության, մայրենի լեզվի, հայկական մշակութային արժեքների պահպանումն ու սերունդներին փոխանցումը, Հայաստանի հետ կապերի ամրապնդումն ու զարգացումը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Նշելով, որ այս տարվա ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ գործադիրի ղեկավարն ասել է.

«Մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ազգ և անկախ պետություն, խստորեն դատապարտում ենք ցեղասպանություն կոչվող չարիքը և կոչ ենք անում աշխարհին, որ միասնական ուժերով հասնենք նրան, որ այլևս երբեք և ոչ մի տեղ չկրկնվի ցեղասպանությունը»:

Վարչապետն ավելացրել է, որ հայ ժողովուրդը մշտապես անսահման երախտագիտությամբ է հիշելու արաբ ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունն Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունից մազապուրծ հայերին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հյուրընկալ, բարյացակամ և հանդուրժողական արաբական երկրները դարձել են այն հանգրվանները, որտեղ հայության բեկորները փրկություն և ապաստան են գտել, ամրացել, ոտքի կանգնել, ակտիվորեն մասնակցել և ինտեգրվել այդ երկրների քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին՝ միաժամանակ պահպանելով ազգային ինքնությունն ու պատմամշակութային դարավոր արժեքները:

«Օսմանցի թուրքը չհասավ իր վերջնական նպատակին: Ավելին, հայը չընկրկեց, չհանձնվեց, այլ վերածնվեց և այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, աշխարհին ներկայանում է ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունով, միասնական ու միակամ Սփյուռքով, հաղթանակած ու հզոր բանակով»,- շեշտել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանն անմասն չէ համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներից: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով Հայաստանում են ապաստանել շուրջ 12 հազար սիրիահայեր: «Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մեր քույրերին և եղբայրներին, հայաստանցիները ջերմագին և սրտաբաց ընդունում են սիրիահայությանը: Մեր քաղաքական կամքն ու դիրքորոշումն է՝ լինել յուրաքանչյուր սիրիահայի կողքին, ականջալուր լինել նրա ամենատարբեր խնդիրներին, արագ արձագանքել ու անհրաժեշտ լուծում տալ դրանց»,- նշել է Հովիկ Աբրահամյանն՝ իր երախտագիտությունը հայտնելով այն բոլոր կառույցներին, կազմակերպություններին ու անհատներին, որոնք ՀՀ իշխանությունների հետ միասին լծվել են սիրիահայությանն օգնելու մարդասիրական գործին:

Այս առումով վարչապետն առանձնակի ընդգծել է Քուվեյթի կառավարության դերը, որն առաջիններից էր, որ իր օգնության ձեռքն է մեկնել հազարավոր սիրիացիներին, այդ թվում նաև՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերին: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ պատահական չէ, որ Քուվեյթի Պետությունը 2014 թվականի օգոստոսի 18-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է Միջազգային մարդասիրական կենտրոն, իսկ Քուվեյթի Էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը մարդասիրական գործունեության համար արժանացել է Մարդասիրական առաջնորդ կոչմանը:

«Միայն համատեղ ու նպատակաուղղված գործելակերպով և համախմբված ու միասնական լինելու դեպքում կարող ենք հարթել մեր առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր, հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ, ապահովել հայ ժողովրդի խաղաղ ու անվտանգ գոյությունը, շենացնել ու հզորացնել Մայր հայրենիքը»,- դիմելով քուվեյթահայերին՝ նշել է Հովիկ Աբրահամյանը:

Ամփոփելով Քուվեյթ կատարած պաշտոնական այցը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Քուվեյթի իշխանությունների հետ ձեռք են բերվել կարևորագույն պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն հայ-քուվեյթյան կապերի խորացմանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը, համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը:

Քուվեյթահայերը ողջունել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Քուվեյթ, շնորհակալություն հայտնել կառավարության ղեկավարին հանդիպման համար և նշել, որ հպարտությամբ են լցվել ՀՀ վարչապետի նկատմամբ Քուվեյթի իշխանությունների ցուցաբերած բարձր մակարդակի և ջերմ ընդունելության առթիվ: Քուվեյթահայերը համոզմունք են հայտնել, որ վարչապետի այցը նոր լիցք կհաղորդի երկու պետությունների հարաբերությունների զարգացմանը տարբեր բնագավառներում:

Հանդիպման ընթացքում վարչապետը հետաքրքրվել է Քուվեյթի հայ համայնքի գործունեությամբ, հայապահպանությանն ուղղված ծրագրերով, պատասխանել մեր հայրենակիցներին հետաքրքող հարցերին: Դրանք վերաբերել են ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հայրենիքում առկա իրավիճակին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին և այլ հարցերի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված