Եթե ես ունենայի նրա հարվածը, ավելի շատ գոլեր կխփեի․ Վինիսիուս Պակիստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի Ռուբիոյի հետ մայիսի 29-ին Մայիսի 28-ը՝ Հայաստանի ուժի, հավատի և միասնության խորհրդանիշ. Արման Վարդանյան «Ավազի մի հատիկը ամեն ինչից ծանր է». արտերկրի նշանավոր գործիչները դիմեցին հայ ժողովրդին (տեսանյութ) Բոլորին ՌԴ-ից հանձնարարված է՝պայքարեն Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելու համար․ Անի Խաչատրյան ԱՄՆ-ն մտադիր է արգելափակել Իրանի երկու խոշորագույն ավիաընկերությունների գործունեությունը ԱՄՆ-ն պլանավորում է աստիճանաբար վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Axios ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ. ԶԼՄ-ներ Պուտինը շնորհավորել է Ալիևին. Փաշինյանի հայտարարությանը հետևեցին ՌԴ-ի կոնկրետ քայլերը (տեսանյութ) Հայերի աշխատանքն ու կարգավիճակը Ռուսաստանում կարող է փոխվել. զգուշացում՝ ՌԴ Պետդումայից (տեսանյութ) Խաղաղություն չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, «Ցռան Վերգոյի» նման, կանի այն ամենը, ինչ կասի Ալիևը. Ասլանյան Սպառնալիքները ամեն կողմից մոտ են, Աստված զորացնի հայ ազգին, հայկական արժեքները աղավաղվել են (տեսանյութ) 

Մեր երկրի համար սահմանադրական բարեփոխումներն իսկապես կարևոր են. Սերժ Սարգսյան

Քաղաքական

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը:

«Վստահ եմ՝ տեղյակ եք, որ ինձ ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ որոշում կայացնելու համար ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մեծ մասի հետ: Ինքս ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել եմ հայեցակարգի նախագիծը և դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:

Ես շարունակում եմ մնալ այն կայուն կարծիքին, որ մեր երկրի համար սահմանադրական բարեփոխումներն իսկապես կարևոր են և, որ դրանք կարող են իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում:

Անշուշտ, հայեցակարգն առաջադիմական փաստաթուղթ է, որի իրացումն իսկապես կարող է նոր հնարավորություններ ապահովել Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման համար: Ուստի, պետք է նշեմ, որ այս առումով ձեր կողմից կատարվել է դրվատանքի արժանի լուրջ և հսկայածավալ աշխատանք, ինչի համար շնորհակալ եմ:

Իհարկե, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ են: Ավելին՝ նույն Վենետիկի հանձնաժողովը ևս գտնում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում:

Միևնույն ժամանակ քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաները ցույց են տալիս, որ այս հարցում չկան և օբյեկտիվորեն չեն էլ կարող լինել միանշանակ համընկնող մոտեցումներ. կան կառավարման խորհրդարանական համակարգին թե՛ կողմ, և թե՛ դեմ արտահայտվողներ, կան նաև ուժեր, որոնք վերջնական կողմնորոշում ունենալու համար կարևորում են իրենց մասնակցությունն այս գործընթացին, և այսպիսի ուժերը շատ ավելի մեծաթիվ են:

Այդուհանդերձ, պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ կառավարման գործող համակարգի օգտին նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալներն էապես չեն փոխվել: Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում: Պատահական չէ, որ հայեցակարգում դուք ևս մտահոգություն եք հայտնել խորհրդարանական կառավարման համակարգի կայունության վերաբերյալ և առաջարկել այդ խնդրի լուծման նախնական մոտեցումներ: Բնականաբար, հաշվի առնելով հայեցակարգի օբյեկտիվորեն ակնկալվող ընդհանրության աստիճանը, այդ լուծումները չէին կարող խիստ մանրակրկիտ և լիարժեք լինել:

Այս ամենով հանդերձ, ես քաղաքական հավանություն կտամ հայեցակարգին, որովհետև համոզված եմ, որ պարտավոր ենք օգտագործել մեր պետության համար դրական զարգացում ապահովող ցանկացած հնարավորություն: Առավել ևս, որ իմ հանդիպումների ժամանակ քաղաքական որևէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ: Միաժամանակ խնդրում եմ ձեզ նախագծել սահմանադրական այնպիսի կարգավորումներ, որոնք աներկբա կերաշխավորեն կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի ներդաշնակ համատեղումը պետության անվտանգության և կայունության հետ:

Սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստելիս անհրաժեշտ եմ համարում նաև մշակել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ մասնագիտական քննարկումներն ապահովող արդյունավետ ձևաչափ: Երեկ բոլորը դրա մասին շատ հանգամանալից և հիմնավորված խոսում էին: Ինձ համար կարևոր է, որպեսզի նախագծի մշակման բոլոր փուլերում՝ բաժին առ բաժին, գլուխ առ գլուխ հետադարձ կապի սկզբունքով քննարկումներ լինեն քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ: Այստեղ ես կարևորում եմ նաև, որպեսզի այն քաղաքական ուժերի հետ քննարկումների ժամանակ, որոնք կողմ են ներկա, գործող կառավարման համակարգը կատարելագործել, քննարկումներ անցկացնել նաև այս ուղղությամբ. արդյունքում հնարավոր է ունենալ, թե՛ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե՛ գործող կառավարման համակարգի կատարելագործված ձևը: Շատ հնարավոր է, որ դրանով բոլորը համոզվեն նոր ձևի արդյունավետության և ճիշտ լինելու մեջ:

Այսքանը: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շնորհավորում եմ այս կապակցությամբ: Սկսվում է աշխատանքի նոր, ավելի բարդ ու ծավալուն, միևնույն ժամանակ՝ պատասխանատու փուլ: Վստահ եմ, որ մենք ամիսներ անց ունենալու ենք հստակ մոտեցումներով ու լուծումներով փաստաթուղթ:

Շնորհակալություն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պակիստանի Ագ նախարարը Ռուբիոյի հետ կհանդիպի մայիսի 29-ինԱրջը սպանել է 52-ամյա որսորդինՄադյարը Բրյուսելում հանդես է եկել Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցության դեմԻրանի Անվտանգության խորհուրդ. Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների դադարեցումը մնում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի պայմանՄենք պետք է խոսքով և գործով ցույց տանք մեր ժողովրդի միասնությունը․ Մոջթաբա Խամենեի Եվրահանձնաժողովը Կալասի հայտարարությունը Կիևից ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին թյուրըմբռնում է անվանելՔանի որ սա հաշվետվություն էր, մենք ներկայացրել ենք մեր վերջին տարիների գնված uպառազինությունը. ամբողջ զինանnցը չէ, որ ցուցադրել ենք․ Սուրեն Պապիկյան Իսրայելը ճշգրիտ հարված է հասցրել Բեյրութի մոտակայքումՖիցոն իրեն անվանել է ԵՄ-ում միակը, ով անմիջական շփում ունի Պուտինի և Զելենսկու հետՌուսաստանը և Ղազախստանը ստորագրել են 15 փաստաթուղթԻՀՊԿ-ն հայտարարել է, որ կանգնեցրել է Պարսից ծոց մտնելու փորձ կատարող երկու նավԻնչ է կատարվել Էջմիածնում. կրակողները 22-23 տարեկան են. «Հրապարակ» Հայտնի ամերիկացի ստրիմերը ձերբակալվել է աղջկա վրա հարձակվելուց հետոԿԸՀ-ն սահմանել է քվեաթերթիկների նմուշները Եթե ես ունենայի նրա հարվածը, ավելի շատ գոլեր կխփեի․ Վինիսիուս Պակիստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի Ռուբիոյի հետ մայիսի 29-ին Մեծ Բրիտանիայում գործազուրկ երիտասարդների թիվը գերազանցել է մեկ միլիոնըՇնորհակալություն ռազմարդյունաբերողներին՝ ինժեներից մինչև ձեռնարկատեր, պետական ծառայողից մինչև կիրառող զինվորներ․ Հակոբ Արշակյան Սահակ Գրիգորյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում է շնորհվել Մայիսի 28-ը՝ Հայաստանի ուժի, հավատի և միասնության խորհրդանիշ. Արման Վարդանյան «Բանակի գլխին ձեր բերած աղետի ճչացող և տրփացող վկան Եռաբլուրն է, մատաղ արված 5 000 տղերքն են ձեր մեղադրյալները». Արմեն Աշոտյան Ջեյմս Բոնդի նոր գրքերում արգելել են հիշատակել լեգենդար Aston Martin-ըՊուգաչովայի ամրոցը ցանկանում են վերածել թանգարանի«Ավազի մի հատիկը ամեն ինչից ծանր է». արտերկրի նշանավոր գործիչները դիմեցին հայ ժողովրդին (տեսանյութ)Որպես անհետ կորած որոնվող 6-ամյա 2 տղաները հայտնաբերվել են Նախորդող 10-րդ օրվա դրությամբ ընտրական ռեգիստրում ընտրողների թիվը կազմել է 2.485.232 Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ․ Մհեր Գրիգորյան «Համակարգչային ակումբի» անվան տակ գործող ընդհատակյա կազինո են բացահայտել. ՌԴԲոլորին ՌԴ-ից հանձնարարված է՝պայքարեն Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելու համար․ Անի ԽաչատրյանԱՄՆ-ն մտադիր է արգելափակել Իրանի երկու խոշորագույն ավիաընկերությունների գործունեությունը ԱՄՆ-ն պլանավորում է աստիճանաբար վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Axios Ռուսաստանում Էբոլայի համաճարակի ռիսկը գնահատել են գրեթե զրոյականԳյումրի-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Իրանը և ԱՄՆ-ն փոխանակվել են օդային հարվածներով Պատահար՝ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին. տուժածներ կան Շոյգուն հայտարարել է, որ Կիևին հարվածը կարող է տեղի ունենալ «ցանկացած պահի»Զելենսկին բացահայտել է Շվեդիայի նոր ռազմական օգնության մանրամասներըԱրցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ. ԶԼՄ-ներ Կալլասի աղմկահարույց հայտարարությունից հետո ԱՄՆ-ը հերքել է Կիևից դեսպանատան տարհանման լուրերըԿրեմլում հայտարարել են, որ Ուկրաինայի հարցով նախընտրում են խաղաղ կարգավորումըԹեհրանը վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ին. Պարգևատրումներ՝ Հանրապետության օրվա առիթով«Դուք հալածանքների առջև մնացիք անդրդվելի՝ հավատարիմ ձեր ուխտին». Մասյացոտնի թեմի առաջնորդը Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանին եպիսկոպոսական անդրանիկ Պատարագն է մատուցել57 մմ թնդանոթը ճանաչվել է իդեալական միջոց փոքր դրոնների դեմԻրանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները երկրի հարավումՈւշակովը մեկնաբանել է Պուտինի հնարավոր ուղերձը Թրամփին Կիևի հարվածների թեմայովԱվիավառելիքի գինը մեկ տարում աճել է ավելի քան 121 տոկոսով Փաշինյանը տանում է մեզ դեպի կործանում․ եթե չթոթափվենք, կկորցնենք Հայաստանը․ քաղաքացի (տեսանյութ)Սա ոչ թե ժողովրդի այլ, կառավարության խնդիրն է․ ՌԴ սահմանափակումների հետևանքը ծանր կլինի գյուղացու համար․ ՀարությունյանՌԴ Պետդումայում առաջարկել են փուլային կարգով կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին (տեսանյութ)
Ամենադիտված