«Գյուլիզարի սև հարսանիքը» լույս է տեսել թուրքերենով
Գիտություն և Մշակույթ
Թուրքական «Արաս» հրատարակչությունը հրապարակել է Արմենուհի Գևոնյանի հեղինակած «Գյուլիզարի սև հարսանիքը» գրքի թուրքերեն տարբերակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, գիրքը ներկայացնում է քուրդ ցեղապետի առևանգած հայ աղջկա պատմությունը:
Գյուլիզարի իսկական պատմությունը 1946 թվականին Փարիզում գրի է առել նրա դուստրը` Արմենուհին, ով լինելով երաժշտագետ նաև արժեքավոր հետազոտություններ է իրականացրել Մուշի և դրա շրջակայքի ժողովրդական երաժշտության վերաբերյալ: Փարիզում առաջին անգամ հայերենով հրատարակված գիրքը հետագայում Գյուլիզարի թոռների կողմից թարգմանվել և լույս է տեսել նաև ֆրանսերենով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)