ՍԻՄ-ը կներգրավվի սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեջ
Քաղաքական
ՍԻՄ կենտրոնական գրասենյակում անցկացվել է կուսակցության նախագահության հերթական նիստը: ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը ներկայացրել է ՀՀԿ ԳՄ նիստի շրջանակներում հանդիպումը ՀՀ Նախագահի հետ եւ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԻՄ լրատվական ծառայությունից, Հայկ Բաբուխանյանը ներկայացրել է նաեւ իր եւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հանդիպման մանրամասները, որտեղ քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հարցը' ՀՀ նախագահի հետ հանդիպման լույսի ներքո: Կողմերն արձանագրել են, որ ամբողջությամբ համակարծիք են ՀՀ Նախագահի ներկայացրած սահամանադրական բարեփոխումների գործընթացի նպատակների հետ եւ պատրաստակամ են ակտիվորեն սատարել դրան: Կո ղմերը համակարծիք են եղել նաեւ այն հարցում, որ սահմանադրական բարեփոխումները պետք է նպաստեն Հայաստանի' Եվրասիական համագործակցության մեջ ինտեգրվելու արդյունավետությանը:
ՍԻՄ նախագահությունը որոշել է ակտիվորեն ներգրավվել Սահմանադրական բարեփոխումների գործընթացում եւ հանդես գալ սեփական առաջարկություններով:
ՍԻՄ նախագահությունը քննարկել է Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը, դատապարտել քրիստոնյաների, այդ թվում ՝ վերջին շրջանում ասորիների հանդեպ իսլամական պետության կողմից իրականացված ցեղասպանության քաղաքականությունը եւ կոչ արել ՀՀ իշխանություններին ասորիների կողմից ցանկության դեպքում աջակցել նրանց' Հայաստան բնակության տեղափոխվելու համար:
Նախագահությունը հաստատել է կուսակցության նոր անդամների անդամագրության որոշումը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից