Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ որևէ մեկը չի կարող դերակատարում ունենալ». ՀՀ ԱԳ նախարար

Արտաքին Քաղաքական

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը համապատասպանում է թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի, թե՛ տարածաշրջանի շահերին: Բայց, ցավոք, Թուրքիան քաջություն և իմաստություն չունեցավ՝ վավերացնելու և կյանքի կոչելու համաձայնեցված և ստորագրված արձանագրությունները: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է սլովենական «Dnevnik» օրաթերթի հետ հարցազրույցում:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցն ամբողջությամբ:

Լրագրող` Ալեշ Գաուբ. Ձեր երկիրը Կովկասում շատ հետաքրքիր տեղ է զբաղեցնում: Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է: Կարո՞ղ եք ներկայացնել ինձ, թե որքան լավ դաշնակից է Ռուսաստանը Հայաստանի համար:

Էդվարդ Նալբանդյան. Դաշնակից բառը շատ խոսուն է, այն իր մեջ խորը իմաստ է պարունակում, նշանակում է ավելին, քան զուտ լավ, բարեկամական հարաբերություններ: Ռուսաստանի հետ մենք ունենք շատ ամուր պատմական կապեր: Մեր բարեկամությունը անցել է ժամանակի փորձությունը:

Ալեշ Գաուբ. Ես այս հարցն ուղղում եմ, քանի որ Ռուսաստանը ձեր սահմաններին ունի երկու տարբեր հակամարտություններ, չլուծված խնդիրներ... սպառազինություն է վաճառում ձեր դե ֆակտո թշնամուն' Ադրբեջանին: Այդ իսկ պառճառով հետաքրքիր է, թե ինչպես է այս փաստը ազդում Մոսկվայի հետ ձեր հարաբերությունների վրա:

Էդվարդ Նալբանդյան. Մենք կնախընտրեինք, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր:

Մենք չենք խնդրում մեր բարեկամ երկրներին, գործընկերներ պետություններին Հայաստանի համար ինչ-որ բան անել' ընդդեմ ուրիշների: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով մեր ակնկալիքը մի կողմին աջակցելը չէ՝ ընդդեմ մյուսի, այլ՝ միջազգային հանրության մոտեցումը ներկայացնող Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտված դիրքորոշմանը սատարելն է: Իսկ Ռուսաստանը երեք համանախագահներից մեկն է: Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների' Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը արտահայտվել է այդ երկրների Նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում:

Մեր դիրքորոշումը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների, առաջարկներին: Մենք ողջունել ենք համանախագահ երկրների հինգ հայտարարությունները և նշել, որ պատրաստ ենք գնալու կարգավորման՝ նրանց կողմից առաջարկված՝ միջազգային իրավունքի երեք սկզբունքների և տարրերի հիման վրա:

Ալեշ Գաուբ. Որտե՞ղ ենք այս հակամարտության հետ կապված բանակցություններում... երկու տասնամյակ Մինսկի խմբի բանակցություններում տեղաշարժ չի նկատվում: Արդյո՞ք հզոր տերությունների շահերից է բխում Կովկասում այս տարածքային վեճի կարգավորումը:

Էդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում, որ մենք պետք է մեղադրենք մեծ տերություններին կամ փոքր երկրներին, կամ այլոց: Վերջին վեց տարիների ընթացքում երեք համանախագահները մեծ ջանքեր են գործադրել' որպես միջնորդներ, կազմակերպել են շուրջ 20 գագաթաժողովներ, մի քանի տասնյակ հանդիպումներ նախարարական մակարդակով, տարածաշրջանային անթիվ այցեր են իրականացրել:

Իրականում, հակամարտության կողմերից մեկը' Ադրբեջանը, հակադրվում է համանախագահների կողմից արված առաջարկությունների հիման վրա կարգավորմանը: Ադրբեջանը մերժում է հակամարտության կարգավորման և վստահության հաստատման միջոցների վերաբերյալ բոլոր առաջարկությունները:

Ալեշ Գաուբ. Արդյո՞ք Ադրբեջանը ավելի ուժեղ է' հաշվի առնելով իր էներգետիկ ռեսուրսները' գազը և նավթը...

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը պարծենում է իր հզորությամբ, բայց դա մեծ պատրանք է: Մի երկիր, որը քարոզում է պատերազմ, այլ ոչ թե խաղաղություն, չի կարող հզոր լինել: Տասը տարիների ընթացքում Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն շուրջ 30 անգամ, սաստկացրել է իր ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզչությունը և անդադար սպառնում է ուժ կիրառել:

Բոլոր պատերազմներից հետո կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, բայց առավել վատ պայմաններում: Մենք հնարավորություն ունենք՝ շարունակելու բանակցությունները երեք համանախագահների հետ միասին: Ինչու՞ չօգտագործել այս հնարավորությունը՝ առաջ մղելու միջազգային հանրության առաջարկությունների հիման վրա կարգավորման գործընթացը:

Ալեշ Գաուբ. Լեռնային Ղարաբաղի՞ պատճառով էր, որ Հայաստանը աջակցեց Ղրիմի անկախության հանրաքվեին:

Էդվարդ Նալբանդյան. Եթե նկատի ունեք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, ապա մենք հակված չենք առավելություն տալու միջազգային իրավունքի սկզբունքներից մեկին՝ մյուս սկզբունքների նկատմամբ: Մենք չենք կարող ձևացնել, թե միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները հավասար են, բայց նրանցից մեկն ավելի հավասար է, քան՝ մյուսները: Ամեն դեպքում, ինքնորոշման իրավունքը ամրագրված է որպես ՄԱԿ-ի կանոնադրության նպատակ:

Երբ համանախագահներն առաջարկում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք, Ադրբեջանը ընտրում է միայն մեկ սկզբունք՝ տարածքային ամբողջականություն' արհամարհելով մյուս երկուսը: Այս մոտեցումը չի կարող տանել կարգավորման:

Ալեշ Գաուբ. Անցյալ տարի Ղրիմի բռնակցումից ի վեր Արևմուտքն ու Ռուսաստանը ընկղմվել են նոր Սառը պատերազմի մեջ, ինչպես որ այժմ այդ հարաբերությունները բնութագրվում են: Այս նոր Սառը պատերազմը ազդեցություն թողնու՞մ է ձեր երկրի վրա: Արդյո՞ք դուք ստիպված եք ընտրություն կատարել բարեկամների միջև:

Էդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում, որ Ռուսաստանի և այլ պետությունների միջև խնդիրները բխում են որևէ մեկի շահերից, լինի դա Եվրոպան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, թե այլ պետություն: Առճակատումը լուծումներ գտնելու լավագույն ճանապարհը չէ: Բոլոր խնդիրները կարող են լուծվել երկխոսության, բանակցությունների միջոցով, հենց այդ պատճառով մենք առաջիններից էինք, որ ողջունեցինք Մինսկ 1 և Մինսկ 2 համաձայնությունները:

Ալեշ Գաուբ. Եթե վերադառնամ… Բայց դուք, ըստ էության, հարկադրված եք ընտրություն կատարել բարեկամների միջև: Անցյալ տարի շատ անսպասելի էր Հայաստանի կողմից ԵՄ հետ ասոցացման հատվածից հրաժարումը՝ ԵԱՏՄ-ին միանալու պատճառով, որը դիտարկվում է որպես Վլադիմիր Պուտինի գործիք՝ իր վերահսկողության տակ պահելու նախկին Խորհրդային Միության պետությունները:

Էդվարդ Նալբանդյան. Միգուցե տեղյակ չեք, բայց Հայաստանը նախկինում էլ բազմաթիվ անգամներ արտահայտել է իր ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը, Եվրասիական միությանը: Մենք դա հրապարակայնորեն արտահայտել ենք Նախագահի, վարչապետի, արտգործնախարարի մակարդակով: Իրականում, Հայաստանը հրավիրված չէր՝ Մաքսային միության մաս կազմելու, և դա բացատրվում էր այն հանգամանքով, որ մենք չունենք ընդհանուր սահման Մաքսային միության անդամ պետությունների հետ:

Աշխատանքային հատուկ խումբ ստեղծվեց՝ Հայաստանի կառավարության, Եվրասիական միության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը հանգեց այն եզրակացության, որ հնարավոր է դառնալ Մաքսային միության, իսկ հետագայում արդեն՝ Եվրասիական միության անդամ՝ առանց ընդհանուր սահմանների առկայության: Այս եզրակացությունից հետո՝ 2013թ. սեպտեմբերին հաստատեցինք Միությանը անդամակցելու մեր ցանկությունը: Հաստատվեց ճանապարհային քարտեզ, և անցյալ տարեսկզբից սկսեցինք բանակցությունները: Դրանք ավարտվեցին և Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձավ այս տարվա հունվար ից:

Ալեշ Գաուբ. Բավարարվա՞ծ եք առաջին արդյունքներով...

Էդվարդ Նալբանդյան. Միայն երկու ամիս է անցել: Եվրասիական միությանը անդամակցությունը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Այն դյուրացնում է մուտքը պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ ներգրավել, արտոնյալ կարգով օգտվել ռեսուրսներից, տրանսպորտային միջանցքներից, ապահովել ապրանքների, կապիտալի, ծառայությունների և մարդկանց ազատ տեղաշարժը: Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, տնտեսագետ չեմ, բայց առավելություններն ակնհայտ են:

Ալեշ Գաուբ. Եվրասիական տնտեսական միության վերջնարդյունքը պետք է լինի ազատ առևտրի պայմանագիրը ԵՄ հե՞տ: Արդյո՞ք մոտ ապագայում տեսնում եք նման հեռանկար' հաշվի առնելով Ռուսաստանի և ԵՄ միջև առկա քաղաքական տարաձայնությունները:

Էդվարդ Նալբանդյան. Կարծում եմ՝ դա հնարավոր է միգուցե ոչ այսօր կամ վաղը, բայց, ավելի ուշ' վստահաբար, որովհետև դա բխում է այս ընդարձակ տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից: Ընդհանուր անվտանգության և տնտեսական տարածքի, Լիսաբոնից Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու գաղափարը նոր չէ, այն հնչեցվել է տարբեր մայրաքաղաքներում: Կարծում եմ՝ բոլորիս ընդհանուր շահերից է բխում այդ գաղափարի իրականացումը:

Ալեշ Գաուբ. Հարավային Կովկասը միշտ ընկալվում էր որպես հզոր տերությունների շահերի կիզակետում գտնվող տարածաշրջան: Բառացիորեն այսօր ԱՄՆ-ն հայտարարեց, որ 3000 զինվորներ կպաշտպանեն Բալթյան երկրները' զսպելու Ռուսաստանի ագրեսիան: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք հնարավոր է ԱՄՆ-ի կողմից կովկասյան տարածաշրջանում նմանատիպ միջամտություն:

Էդվարդ Նալբանդյան. Կարիք չկա ներկայացնելու իրերն առճակատման տեսանկյունից, և ես չեմ դիտարկում տարածաշրջանում առկա զարգացումներն այս համատեքստում:

Ալեշ Գաուբ. Հարցնում եմ, որովհետև փորձում եմ պարզել՝ որոնք են ձեր մտահոգությունները՝ պայմանավորված տարածաշրջանի ռազմականացման սպառնալիքով:

Էդվարդ Նալբանդյան. Տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը սպառնացող գլխավոր վտանգը Ադրբեջանն է. պետություն, որ տասը տարիների ընթացքում իր ռազմական բյուջեն 163 մլն ԱՄՆ դոլարից հասցրել է գրեթե 5 մլրդ ԱՄՆ դոլարի, երկիր, որը սպառնում է ուժ կիրառել, պետություն, որ շարունակաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, ատելության քարոզչությամբ: Սա է իրական սպառնալիքը: Եվ մենք պետք է մտածենք' ինչպես արձագանքել այս վտանգին և փորձել խաղաղ և բանակցված լուծումներ գտնել տարածաշրջանում առկա խնդիրներին:

Ալեշ Գաուբ. Ներկայումս ձեր ուշադրության կենտրոնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորու՞մն է, թե՞ Թուրքիայի հետ սահմանների վերաբացման հարցը: Վերջին անգամ, կարծես թե այս գործընթացները մի փոքր համընկան, բայց, հետո, կարծես հայտնվեցին փակուղու մեջ:

Էդվարդ Նալբանդյան. Թուրքիայի հետ բանակցություններ սկսելը մեր Նախագահի նախաձեռնությունն էր՝ ուղղված առանց որևէ նախապայմանի հարաբերությունների կարգավորմանը: Մինչ դա մեր հարաբերությունները փակուղու մեջ էին: Մեր Նախագահը հրավիրեց Թուրքիայի Նախագահ Գյուլին' Հայաստանում ներկա գտնվելու ֆուտբոլային խաղին: Այս նախաձեռնությունը հայտնի դարձավ որպես «Ֆուտբոլային դիվանագիտություն»: Մենք վարում էինք շատ ինտենսիվ և դժվար բանակցություններ: 2009թ. հոկտեմբերին՝ Ցյուրիխում, մենք ստորագրեցինք երկու արձանագրություններ: ՍակայÕ ¶ Թուրքիան պատրաստ չեղավ' դրանք վավերացնելու և կյանքի կոչելու: Թուրքիան խախտեց pacta sunt servanda սկզբունքը: Այդ է պատճառը, որ միջազգային հանրությունը, աշխարհի շատ երկրներ, ասում են, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում:

Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին' փորձելով կապակցել ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ: Բազմաթիվ երկրներ ընդգծում էին, որ ցանկացած փորձ՝ կապակցելու այս երկու գործընթացները, կվնասի երկուսին էլ: Թուրքական կողմի հին նախապայմաններից մեկը, որը վերակենդանացվեց Ցյուրիխից հետո, վերաբերում էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բայց Հայաստանը անվերապահորեն հայտարարել և հաստատել էր՝ մենք երբեք հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության փաստը և նրա միջազգային ճանաչման ու դա տապարտման կարևորությունը:

Ալեշ Գաուբ. Վերջին հարցը. Ռուսաստանը, որպես Թուրքիայի բարեկամ, կարո՞ղ է այս երկխոսությունը կրկին տեղափոխել նախորդ փուլ:

Էդվարդ Նալբանդյան. Առաջին հերթին Թուրքիայի կառավարությունը պետք է Թուրքիայի ժողովրդի բարեկամը լինի՝ գործի ի շահ իր ժողովրդի: Արդյո՞ք կարծում եք, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ավելի շատ է բխում այլ պետությունների շահերից, քան՝ Թուրքիայի և Հայաստանի: Իհարկե, այդ կարգավորումը համապատասպանում է թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի, թե՛ տարածաշրջանի շահերին:

Բայց, ցավոք, Թուրքիան քաջություն և իմաստություն չունեցավ՝ վավերացնելու և կյանքի կոչելու համաձայնեցված և ստորագրված արձանագրությունները: Այսինքն՝ սա այն դեպքը չէ, երբ որևէ մեկը պետք է ինչ-որ դերակատարում ունենա՝ առաջ մղելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Առաջին հերթին Թուրքիան պետք է վերլուծի, թե ինչն է սխալ արել: Դեռ այն ժամանակ ես զգուշացնում էի, որ Թուրքիան իր այս մոտեցմամբ իր հռչակած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը կվերածի «զրո հարևանների առանց խնդիրների»: Այսօր բոլորը կիսում են այս տե սակետը:

Ալեշ Գաուբ. Շատ շնորհակալ եմ:

Էդվարդ Նալբանդյան. Շնորհակալություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված