Շուշաննա Թովմասյանի հանդիպումը երկրպագուների հետ (լուսանկարներ)
Այլ
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ հետաքրքիր հանդիպում եմ ունեցել բեյրութահայ պարոն Վարդան Բուդակյանի (Vartan Boudakian), իր որդու՝ Սևակ Բուդակյանի (Sevag Boudakian) և Սևակի ընկեր սիրիահայ Նարեկի (Nareg Soussani) հետ: Նրանք Երևան են տեղափոխվել մեկ և կես տարի առաջ, բայց սիրել և հետևել են «Տնփեսա» սիթքոմին՝ հենց առաջին եթերաշրջանից սկսած:
Շնորհակալ եմ այն բոլոր դրական լիցքերի համար, որոնք երեկ փոխանցեցիք ինձ: Ինքս էլ մաղթում եմ Սևակին և Նարեկին, ովքեր նպատակասլաց և խելացի տղաներ են, կյանքում հասնեն այն բարձունքին, որին ձգտում են: Վստահ եմ՝ հայրենի հողում գտնվելն էլ ավելի մեծ ուժ կտա նրանց»:

























































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից