Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. տան տանիքում հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդի կախված դին
Արտակարգ Պատահար
Մարտի 14-ին, ժամը 22.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի Արարատյան նրբանցքի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է կախված դի, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարներն իջեցրել են նույն տան բնակիչ Հ. Մ.-ի (ծնվ. 1996 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ավելի վաղ Lurer.com-ը հայտնել էր, որ երեկ՝ մարտի 14-ին վթարի է ենթարկվել Արտաշատի շտապօգնության հերթապահ խումբը, ինչի հետեւանքով շտապ օգնության բժիշկ Կարապետ Գրիգորյանը տեղում մահացել է։ Շտապ օգնության անձնակազմը նշված տուն կանչով մեկնելիս է եղել, երբ տեղի է ունեցել ողբերգական ավտովթարը:
Կանչի դուրս եկած շտապօգնության երկրորդ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, ուր ստացել են առաջին բուժօգնությունը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից