Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բեյրութում

Հասարակություն

Մարտի 13-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր երախտագիտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանի էներգետիկայի, կրթության և բարձրագույն կրթության, գյուղատնտեսության նախարարները, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, կրոնական առաջնորդներ, խորհրդարանի պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Բացման խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրներում անցկացվող, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների նպատակն է միջազգային հանրության լայն զանգվածներին իրազեկ պահելը և հայ ժողովրդի պահանջատիրությունը լսելի դարձնելը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած Լիբանանի խորհրդարանին, բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին: Նա ընդգծեց, որ ոգեկոչման միջոցառումներն անցկացվում են «հիշողություն», «երախտագիտություն», «միջազգային պայքար» և «վերածնունդ» հիմնական ուղղություններով: Աշոտ Քոչարյանը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ընդունված Համահայկական հռչակագիրը, որը հայ ժողովրդի միասնության և համախմբվածության արդյունք էր: Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը, անցնելով վերածնվելու և ազատագրվելու հերոսական ու փառահեղ ուղին, նշում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ:

Այնուհետև ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի փոխատենապետ Շահան Կանդահարյանը: Խոսելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին' նա շեշտեց, որ միջազգային հանրությունը արդար գնահատական պետք է տա կատարված հանցագործությանը։ Շահան Կանդահարյանը եզրափակեց, որ եթե 100 տարի առաջ իրականացված Ցեղասպանությունը դատապարտվի, աշխարհն այլևս ականատես չի լինի նոր ցեղասպանությունների։

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ Ղասան Մուխայբերն, անդրադառնալով Օսմանյան Կայսրությունում հայ և լիբանանցի ժողովուրդների զրկանքներին և տառապանքներին, ընդգծեց. «Մենք բոլորս հայ ենք»: Նա հպարտությամբ խոսեց լիբանանահայ համայնքի մասին, որի հանդեպ Լիբանանի ժողովուրդը ունի հատուկ վերաբերմունք և հարգանք: Մուխայբերը կոչ արեց միջազգային հանրությանը համախմբվելու' հետագայում հնարավոր ցեղասպանությունները կանխելու նպատակով:

Երեկոյի վերջում ներկաներին իր խոսքն ուղղեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ընդգծեց, որ հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ է հիշելու արաբական աշխարհի, մասնավորապես Լիբանանի ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունը, ինչի շնորհիվ հայության բեկորները փրկություն և ապաստան գտան, հիմնավորվեցին, ինտեգրվեցին և ակտիվորեն մասնակցեցին քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին: Նախարարը, մեջբերելով ՀՀ Նախագահի' ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում ունեցած ելույթը, շնորհակալություն հայտնեց բոլոր պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք ճանաչել և դատապարտել են մարդկության դեմ կատարված սոսկալի ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը: Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը' Հրանուշ Հակոբյանը նշեց. որ ներկայումս Թուրքիան ջանքեր չի խնայում' խեղաթյուրելու, ժխտելու և կեղծելու իրականությունը: Նա համոզմունք հայտնեց, որ Թուրքիան մի օր ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը նաև այն պատճառով, որ թուրքական հասարակությունում մարդիկ սկսել են ուսումնասիրել իրենց իրական պատմությունը, իսկ աշխարհասփյուռ հայ ժողովուրդն այլևս չի լռելու և անընդհատ պահանջելու է համազգային իրավունքների վերականգնում: Նախարար Հակոբյանը ներկայացրեց Համահայկական հռչակագիրի գլխավոր սկզբունքները 100-ամյակի «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին համահունչ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասին
Ամենադիտված