Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել «Յուվենտուս»-ի հետ հանդիպումը
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի «Բորուսիա»-«Յուվենտուս» հանդիպումը:
Գերմանիայի առաջնության «Բորուսիա» - «Քյոլն» խաղի ժամանակ Մխիթարյանը` մրցակցի հետ բախման ժամանակ, վնասվածք էր ստացել: Ընդմիջումից հետո վերադառնալով խաղադաշտ Մխիթարյանը փոխարինվեց 61-րդ րոպեին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Tuttomercatoweb.com կայքը:
Չեմպիոնների լիգայից 1/8 եզրափակչի պատասխան «Բորուսիա» - «Յուվենտուս» հանդիպումը կկայանա մարտի 18-ին Դորտմունդում: «Յուվենտուս»-ը հաղթել էր Թուրինում կայացած խաղում 2-1 հաշվով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ