«Don՛t deny» երգում քաղաքական երանգ փնտրելը երևակայություն է
Այլ
Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցության բոլոր տարիներին ներկայացել է լրջորեն ամենայն պատասխանատվությամբ, ինչպես նաև հարգելով մրցույթի բոլոր օրենքները: Այս սկզբունքով է մշտապես Հայաստանը մասնակցել «Եվրատեսիլ»-ին, մոտեցումն անփոփոխ է նաև այս տարի: Մրցույթում Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբըч «Don՝t deny» երգով, որը համամարդկային արժեքների մասին է: Երգի ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային և այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:
«Մեզ զարմացնում է այն հանգամանքը, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ փորձում են քաղաքականցնել երգը, խանգարել մեր մասնակցությանը, խաղալ մեր անվան հետ: Մենք չենք ընդունում նման աշխատաոճը, փաստերի աղավաղումը և ակնկալում Ձեր աջակցությունը ճշտված տեղեկատվության տարածման հարցում, ինչպես նաև չճշտված ինֆորմացիայի չտարածման գործում: «Եվրատեսիլ»-ը քաղաքական ամբիոն չէ, այլ յուրատիպ մշակութային հարթակ, որտեղ «կամուրջներ են կառուցվում» պետությունների, մշակույթների, ավանդույթների և արտիստների միջև: Մենք անընդունելի ենք հ ամարում համաեվրոպական երգի տոնի հարթակում քաղաքական որևէ հարցի որևէ տիպի շահարկումը: Եվրատեսիլը մինչև այսօր մեծ ճանաչում ունի, 60 տարեկան է ու երազանք է շատ ու շատ երգիչների համար առաջին հերթին իր կանոնների շնորհիվ: Իսկ այդ կանոնների տակ ստորագրում է մասնակից երկիրը: Ուստի ոչ մի երկիր չի կարող քաղաքական, կոմերցիոն և մրցույթի վարկանիշը ոտնահարող որևէ երգ ու բեմադրություն առաջարկել: Մենք նորից ենք պնդում, որ «Don՝t deny» երգի մեջ քաղաքական երանգ փնտրելը երևակայություն է կամ ուղղորդված ցանկություն քաղաքական երանգներ հաղորդել դրան: Հորդորում ենք մեդիաներին զերծ մնալ ավելորդ քաղաքական շահարկումներից, փաստերը աղավաղելուց, մրցույթի կանոնները կասկածի տակ դնելուց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ:
«Եվրատեսիլ- 2015»-ին Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով, որի ստեղծման գաղափարը մեզ ոգեշնչել է մրցույթի այս տարվա նշանաբանը: Հայաստանը մասնակցության այս ձևաչափով կամուրջ է կառուցել անցյալի ու ներկայի, հայկական գենետիկայի ու համաշխարհային երաժշտության, Հայաստանի ու «Եվրատեսիլ»-ի միջև:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից