Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի և Շահումյանի շրջաններ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին այցելել է Մարտակերտի և Շահումյանի շրջաններ:
Երկրի ղեկավարը ծանոթացել է Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման աշխատանքների ընթացքին:
Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում Նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արարատ Խլղաթյանը:
Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների կապակցությամբ: Այդ համատեքստում Արցախի Հանրապետության նախագահը հատուկ ընդգծել է շինարարության բարձր որակի ու նախանշված ժամկետների ապահովման անհրաժեշտությունը՝ տալով համապատասխան ցուցումներ:
Այնուհետև Բակո Սահակյանն այցելել է Եղեգնուտ գյուղի մոտ կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինհարթակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը նշել է, որ Շահումյանի շրջանը մեծ ներուժ ունի հիդրոէներգիայի արտադրության համար՝ հավելելով, որ պետությունը կանի հնարավորը այս ոլորտի զարգացման ուղղությամբ:
Այցի ընթացքում Արցախի նախագահին ուղեկցել են երկրի վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան