Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը Ալագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքում Ակտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը 

Արդարադատության նախարարը ծանոթացել է Արարատի մարզի բնակիչների խնդիրներին

Հայաստան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մարտի 14-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի անձնական կայքից, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ առանձնազրույցից հետո նախարարն ընդունել է մարզի բնակիչներին, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: Դրանք, բացի արդարադատության ոլորտին առնչվողներից, վերաբերել են նաև սխալ քարտեզագրման հետևանքով առաջացած հողային խնդիրներին, մի շարք օրենքների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալուն, կենցաղային և սոցիալական բնույթի այլ հարցերի: Մարզի բնակիչներին լսելուց հետո, նախարարը հանձնարարել է իր ենթականերին նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ առաջարկել բարձրացված հարցերի վերաբերյալ:

Քաղաքացիների ընդունելությունից հետո Արդարադատության նախարարն այցելել է Արտաշատ քաղաքում գտնվող ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գրասենյակ, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային բաժին, ինչպես նաև նոտարական գրասենյակ: Հովհաննես Մանուկյանը ծանոթացել է համակարգի աշխատակիցների աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել նրանց խնդիրներով, որոնք հիմնականում վերաբերել են շենքային պայմանների բարելավմանը:

Արտաշատից հետո արդարադատության նախարարը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Արարատ գյուղ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ազգային հերոսի եղբայր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը: Հովհաննես Մանուկյանը ծաղիկներ է դրել Սպարապետի հուշարձանին, ծանոթացել տուն-թանգարանում ներկայացվող Վազգեն Սարգսյան պետական-քաղաքական գործչի, գրողի պատմությանը։

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հաջորդ կանգառը Հայաստանում ասորիներով բնակեցված ամենամեծ գյուղն է եղել' Վերին Դվինը: Նախարարը գյուղապետարանի շենքում հանդիպել է համայնքի բնակիչներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Հովհաննես Մանուկյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է ասորիների հետ հանդիպումը և նշել, որ դեռ Վրաստանում աշխատած տարիներից է ծանոթ ասորիների մշակույթին: Նախարարը, շեշտելով անկաշկանդ զրույցի հակվածությունը, հորդորել է անկեղծորեն բարձրաձայնել ազգային փոքրամասնություններին առնչվող ցանկացած հարց: Համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան ընդգծել է, որ այդ առումով որևէ խնդիր չկա, և ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցերին: Զրույցի ընթացքում գյուղացիների ներկայացրած խնդիրները վերաբերել են Ջրօգտագործողների ընկերության նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով դատական ակտերի հարկադիր կատարմանը, դատապարտյալների՝ պայմանական վաղաժամկետ ազատմանը, ասորերենից հայերեն լիցենզավորված թարգմանչի բացակայությանը: ՀՀ արդարադատության նախարարը պարզաբանումներ է ներկայացրել և խոստացել՝ նախարարության լիազորությունների շրջանակում տալ համապատասխան լուծումներ:

Վերին Դվինի բնակիչներից մեկը պատմել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու ընթացքում ադրբեջանական կողմից արձակված գնդակից վիրավորված ասորի երիտասարդին հաշմանդամության համապատասխան կարգ չտրամադրելու մասին: Հանդիպմանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը խնդրի լուծման նպատակով խոստացել է անձամբ ընդունել վիրավոր զինվորի հարազատներին և հարցին լուծում տալ:

Հովհաննես Մանուկյանը, հրաժեշտ տալով ներկաներին, համայնքի ղեկավարին հորդորել է Արդարադատության նախարարության համակարգին առնչվող յուրաքանչյուր խնդրի դեպքում դիմել իրեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Շվեդական Saab-ը 450 մլն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային ռադարներ մատակարարելու համար Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը (տեսանյութ) Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ Միխայել Շումախերի եզակի սուպերքարն աճուրդի կհանվի՝ ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարների հետ միասին (Լուսանկարներ) Հին եգիպտական մումիաների առեղծվածը․ գիտնականները պարզել են, թե ինչով էին զմռսում սրբազան կոկորդիլոսներին (լուսանկարներ) Ութ երկիր կոչ է արել Պաղեստինում խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2027 թվականի սկզբին «Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Ամստերդամի օդանավակայանում առգրավել են 26 հազվագյուտ կրիա, որոնք կազմում են վայրի պոպուլյացիայի գրեթե 10 տոկոսը Բուդապեշտի օդանավակայանում ձերբակալել են երկու նիդեռլանդցու՝ 72 կգ մարիխուանայով լի ճամպրուկներով Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ձևավորվել է դրոններով մրցավազքի Հայաստանի ազգային հավաքականը (Լուսանկարներ) Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացու «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավորներ
Ամենադիտված