«Եվրանեսթի» պատվիրակները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հասարակություն
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Պատվիրակության անդամները ծաղիկ դրեցին անմար կրակի մոտ, գլուխ խոնարհեցին' ի հիշատակ 1.5 միլիոն զոհերի: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Ծիծեռնակաբերդի տարածքում:
Սուրեն Մանուկյանը շեշտեց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն դաժանության ու բռնության, այլև որոշ դեպքերում` մարդասիրության և նեցուկ լինելու պատմություն է իր մեջ կրում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ