«Հեշտ չէ Ռոնալդու լինելը». Ռամոս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը անդրադարձել է թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի դժգոհությանը: Պորտուգալացին դժգոհել է, որ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում չի կարողացել գրավել «Լևանտեի» դարպասը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով, և երկու գոլերն էլ հեղինակել է Գարեթ Բեյլը:
«Հեշտ չէ Ռոնալդու լինելը: Նա արդեն երկար տարիներ բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: Կրիշտիանուն իրեն բոլորից լավ գիտի: Նա սովորաբար մրցաշրջանում 60 գոլ է հեղինակում, իսկ եթե խփում է 40 գոլ, ապա դժգոհ է մնում: Այդպիսին է նրա բնավորությունը, և մեզ չի անհանգստացնում այն, որ նա դժգոհ էր «Լևանտեի» հետ խաղից հետո: Պետք է լավատես լինենք և իմանանք, թե որքան մեծ է նրա դերը թիմում», -Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ