«ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին` ապահովելու էներգետիկ անվտանգությունը». Հրիստեա
Արտաքին Քաղաքական
Եվրոպական միությունը վերահաստատում է իր պատրաստակամությունն օժանդակելու Հայաստանինч էներգետիկ անվտանգությունն ու անկախությունն ամրապնդելու և ապահովելու գործում: ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև երեք փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո հրավիրված ասուլիսում այդ մասին ընդգծեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:
«ՀՀ կառավարությունում այսօր ստորագրված փաստաթղթերը գերազանց առիթ են ԵՄ-ի համար վերահաստատելու էներգետիկ ոլորտում Հայաստանին օժանդակություն ցուցաբարելու պատրաստակամությունը: ԵՄ-ն պատրաստ է օժանդակելու Հայաստանին՝ ապահովելու իր էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը»,- ասաց Հրիստեան՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն մեր երկրի էներգետիկ ոլորտին սատարում է արդեն մոտ երկու տասնամյակ շարունակ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)