«Հրապարակ». Նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը` Գալուստ Սահակյանի մոտ բարեխոսել է իր մտերիմների համար
Հայկական Մամուլ
Կիրակի օրը ՀՀ մոտ 26 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում հաղթել է ԲՀԿ-ական գործող գյուղապետը, ով ինքնառաջադրվել էր: Ուշագրավն այն է, որ այստեղ ինքնառաջադրված 3 թեկնածուների «հետևում» էլ ՀՀԿ-ականներ էին կանգնած: 704 ձայնով վերընտրված Ալեքսան Ալեքսանյանին աջակցել են ոչ միայն մարզի նախկին և ներկա ԲՀԿ-ական պատգամավորներ, այլև ԱԺ նախագահը: Գրում է «Հրապարակ»-ը:
Թերթի տեղեկություններով, ընտրություններից առաջ ԲՀԿ-ն լքած Բազմասեր Առաքելյանն այցելել է Գալուստ Գրիգորիչին և բարեխոսել իր մտերիմ Ալեքսանյանի համար: Մյուս թեկնածուի՝ Էդգար Հայրապետյանի համար «աշխատել է» ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը, բայց նա 2-րդ տեղն է գրավել՝ 615 ձայնով: 3-րդ թեկնածուն՝ Խաչատուր Միսակյանը, ստացել է 288 ձայն, ով էլ վայելել է ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանի հովանավորչությունը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ