«Հրապարակ».«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մասը կվերահսկի նախագահականը, ծախսերը կհոգա` Ծառուկյանը
Հայկական Մամուլ
«Կենտրոն» հեռուստաընկերության հարցում վերջնական որոշում է կայացվել՝ այն մնում է Գագիկ Ծառուկյանի ձեռքում: Ավելի ճիշտ, հեռուստաալիքի սպորտային, մշակութային մասը կմնա Ծառուկյանի տնօրինության տակ, իսկ քաղաքական մասը կվերահսկի նախագահականը, սակայն ծախսերը կհոգա Ծառուկյանը: Գրում է «Հրապարակ»-ը:
Թերևս պատճառն այն է, որ նոր գնորդ չի գտնվել, իսկ վերջին տարիներին սեփականատիրոջ միջոցով նորացվել է հեռուստաընկերության ողջ տեխնիկան, և մեծ գումարներ են այստեղ ներդրվել, ուստի գնորդը պետք է կլորիկ գումար վճարեր:
Թերթի տեղեկություններով, Ծառուկյանը համաձայնել է այս սխեմային՝ մի պայմանով, որ 40 տոկոսով կրճատվի աշխատակազմը և, ըստ այդմ՝ իր ծախսերը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ