Մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ, ձյան տեղումներ. խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով
Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ, Գավառ-Սևան ավտոճանապարհները, Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Կիրանց գյուղի հատվածը, Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխի հատվածը, Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:
Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագած գյուղում թույլ ձյուն է տեղում:
Տավուշի մարզում առկա է մառախուղ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից