Նաիրիտցիները նախագահականից երթով շարժվում են դեպի կառավարություն
Քաղաքական
Այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում:
«Նաիրիտի»՝ արդեն նախկին աշխատակիցները հույս ունեին, որ գոնե այդտեղ Սերժ Սարգսյանը տեսնելով իրենց՝ կմոտենա և իրենց խնդրին վերջնական լուծում կտա, սակայն նախագահական ավտոշարասյունն անցել է ցուցարարների կողքով:
Ակցիայի մասնակիցները բողոքի ակցիան շարունակեցին Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք այս պահին երթով շարժվում են դեպի կառավարություն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից