«Համոզված եմ` «Բորուսիան» դուրս կգա քառորդ եզրափակիչ». Կոլեր
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» և Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Յուրգեն Կոլերը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում դորտմունդցիների և թուրինցիների միջև կայանալիք պատասխան հանդիպմանը և նշել, որ դորտմունդցիները հաղթելու ավելի մեծ հավանականություն ունեն:
Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին:
«Կար ժամանակ, երբ Բուֆոենը մեծագույն դարպասապահ էր, սակայն հիմա այդպիսին չէ: Վերջին ժամանակներում նա շատ սխալներ է թույլ տալիս: Համոզված եմ՝ «Բորուսիան» դուրս կգա քառորդ եզրափակիչ: Իսկ առաջին խաղի արդյունքը շատ վտանգավոր է թուրինցիների համար: Կանխատեսում եմ, որ հանդիպումը կավարտվի 3:1 հաշվով՝ հօգուտ «Բորուսիայի», —Կոլերի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հավելենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը ավարտվեց«Յուվենտուսի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ