Արծվիկ Մինասյանը ԵՄ-ին կոչ է անում ճնշում գործադրել Թուրքիայի վրա ՀՀ-ի հետ սահմանն առանց նախապայմանների բացելու հարցում
Քաղաքական
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Եվրամիությանը կոչ է անում ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ առանց նախապայմանների Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ընթացքում, երբ քննարկվում էր Արևելյան գործընկերության երկրների միջև ենթակառուցվածքային համագործակցությանն ու ղղված զեկույցը, Արծվիկ Մինասյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց զեկույցի 12-րդ կետի վրա, որում հստակ նշվում է, որ Եվրամիությունը պետք է բավարար ջանքեր գործադրի, որպեսզի տարածաշրջանում փակ սահմաններ չլինեն:
«Ցանկանում եմ ընդգծել, որ արդեն 25 տարի Ադրբեջանը և Թուրքիան փակ սահմանի քաղաքականություն են վարում Հայաստանի նկատմամբ, ինչի արդյունքում, Հայաստանի համար, որը դեպի ծով ելք չունի, Եվրոպային միակ կապող սահմանը Վրաստանն է: Մենք շատ ենք կարևորում, որպեսզի Եվրամիությունը և բոլորը ճնշում գործադրեն Թուրքիայի վրա' Հայաստանի հետ սահմանն առանց նախապայմանների բացելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց մինասյանը:
Նա վստահեցրեց, որ դա Հայաստանին ավելի կօգնի եվրոպական ընտանիքին ինտեգրվելու համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ