«Ժողովուրդ». «Վալերի Պերմյակովին պահում են հոսպիտալում և հատուկ նրա համար ստեղծված պայմաններում»
Հայկական Մամուլ
Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, գտնվում է հոսպիտալում:
Ըստ նույն տեղեկությունների՝ ռազմաբազայի հոսպիտալում հատուկ Պերմյակովի համար նյարդաբանության սենյակ են բացել: Ռազմաբազայի աշխատակիցների խոսքով, որոնց անունները հարգելի պատճառով չենք հրապարակում, նախկինում ռազմաբազայի զինվորների համար նման հատուկ պայմաններ չեն ստեղծվել, և բոլոր զինվորականները բժշկական օգնություն են ստացել հավասար պայմաններում: Սակայն Պերմյակովին հոսպիտալում պահում են առանձին և հատուկ նրա համար ստեղծված պայմաններում:
Շսրունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ