«Բարսելոնան» պետք է օգտագործի «Ռեալի» պաշտպանության թույլ կողմերը». Սուարես
Սպորտ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում կայանալիք հանդիպմանը: Ուրուգվայցի ֆուտբոլիստը ընդգծել է, որ այդ հանդիպմանը իրադարձությունների ցանկացած ընթացք հնարավոր է:
«Ակնհայտ է, որ «Ռեալը» մնում է «Ռեալ»: Եվ ոչինչ ավելացնելու կարիք չկա, քանի որ ողջ աշխարհը գիտի իրենց կիսապաշտպանների և հարձակվողների խաղային որակների մասին: Մենք գիտենք նաև նրանց պաշտպանության խնդիրները և պետք է փորձենք օգտագործել դրանք: Երբեք չգիտես՝ ինչ կարող է պատահել նման խաղում այդ 90 րոպեների ընթացքում»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Marca.-ն:
Նշենք, որ առաջատար այս երկու ակումբների հանդիպումը տեղի կունենան մարտի 22-ին՝ կատալոնյան ակումբի դաշտում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ