Գիտնականները կապ են գտել կրծքով կերակրման և IQ մակարդակի միջև
Գիտություն և Մշակույթ
Այն երեխաները, որոնց մանուկ հասակում մինչև մեկ տարեկանը կերակրել են կրծքի կաթով, մեծանում են ավելի ինտելեկտուալ, կրթված և ֆինանսապես հաջողակ, քան նրանք, ում ավելի քիչ են կերակրել կրծքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակված են The Lancet Global Health բժշկական հանդեսում:
Այն երեխաները, որոնց ավելի երկար ժամանակ են կրծքով կերակրել, հասուն տարիքում ինտելեկտի չորս կետով ավելի բարձր գործակից են ցուցաբերել:
Հետազոտությունը կատարվել է Բրազիլիայում մի քանի տասնյակ տարի: Հեղինակները ենթադրում են, որ կրծքի կաթը պարունակում է ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են ավելի արագ մտավոր զարգացման համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)