«Դժվար թե «Բորուսիայի» հետ հանդիպումը ավարտվի առանց գոլերի». Ալեգրի
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բորուսիայի» հետ հանդիպմանը:
«Առաջին խաղից հետո մենք առավելություն ունենք: Սակայն գիտենք, թե ինչ դժվարություններ են մեզ սպասվում՝ չնայած «Բորուսիան» ծանոթ է մեր հնարավորություններին: Դա հիանալի խաղ է լինելու, որը դժվար թե ավարտվի առանց գոլերի: Այդ արդյունքը հիանալի կլիներ մեզ համար, սակայն կարծում եմ՝ մենք պետք է գոնե մեկ գոլ խփենք, որպեսզի շարունակենք պայքարը: Իսկ երկու գոլը հիանալի կլիներ: «Բորուսիան» արագ և տեխնիկապես ուժեղ շատ ֆուտբոլիստներ ունի, որոնք կարող են մեծ ճնշում գործադրել: Այդ պատճառով էլ մենք պետք է լավ խաղանք և օգտագործենք նրանց թույլ կողմերը», – մարզչի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ