Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը Ալագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքում Ակտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում 

ԵՄ անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը. Ջեֆրի Ռոբերտսոն

Արտաքին Քաղաքական

Լոնդոնի իրավաբանական պալատի փաստաբան, ՄԻԵԴ-ում թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գործով Հայաստանը ներկայացնող թիմի անդամ Ջեֆրի Ռոբերտսոնը Նյու Յորքում եղել է Charlie Rose Show-ի հյուրը' խոսելով Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդման առաջին հատվածում հաղորդավարի խնդրանքով Ռոբերտսոնը նախ անդրադարձ է նրան, թե ինչու 1915 թ վականին դեպքերը պետք է կոչել «ցեղասպանություն»:

Իրավաբանը ներկայացրել է, թե ինչպես հարյուր տարի առաջ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում հայ մտավորականներին հավաքեցին և սպանեցին: «Սա միայն սկիզբն էր Ցեղասպանության, որը սպանեց հայ ազգի կեսին: Թուրքիան այժմ ասում է, թե իրենք սպանել են միայն 800 հազար հայի, բայց իրականում ավելի քան մեկ միլիոն հայ սպանվեց: Տղամարդիկ մեծամասամբ սպանվեցին, իսկ կանայք, երեխաներն ու տարեցները տարվեցին անապատ' քայլելու շուրջ 500 մղոն տարածություն, որտեղ նրանք մահացան տարբեր հարձակումներից, բռնաբարություններից: Իսկ հայերին պատկանող գույքը բռնագրավվեց: Սա Ցեղասպանություն էր այն ձևակերպմամբ, որը մենք այժմ գիտենք»,- նշել է Ռոբերտսոնը: Նա պատմել է, որ «ցեղասպանություն» եզրույթի հեղինակը ծագումով հրեա լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինն է, ով այդ ժամանակ մեծապես ազդված էր հայերի հետ կատարվածից: Իրավաբանը ներկայացրել է նաև «Նեմեսիս»-ի կողմից թուրք ոճրագործ Թալեաթի սպանությանը, ում նա անվանում է թուրքերի Հիտլեր, ինչպես նաև դրան հաջորդած դատավարությանը, որի արդյունքում Սողոմոն Թեհլերյանն ազատ արձակվեց:

Պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե ինչու է Թուրքիան այդքան վախեցած Ցեղասպանությունից, Ռոբերտսոնը նշել է. «Պատճառն այն է, որ այժմ կա միջազգային օրենք, կա փոխհատուցման հարց: Թուրքիան պնդում է, որ հայերին արտաքսելը ռազմական անհրաժեշտություն է եղել: Բայց երեխաների, կանանց և տարեցների արտաքսումն անապատներ, որտեղ նրանք մահացան, որևէ կերպ ռազմական անհրաժեշտություն չի կարող համարվել»: Նա հիշեցրել է, որ բացի սպանություններից, պետական իշխանությունները վարել են թուրքականացման քարոզչություն, ինչի հետևանքով շատ հայեր ստիպված են եղել փոխել իրենց քրիստոնեական անունները' դարձնելով դրանք մուսուլմանական:

Անդրադառանալով փոխհատուցման խնդրին' Ռոբերտսոնը հիշեցրել է տարիներ առաջ ՄԻԵԴ կայացրած որոշումը, որով Թուրքիան պարտավորվել էր փոխհատուցում վճարել հույն կիպրացիներին, ովքեր ստիպված հեռացել էին թուրքերի կողմից օկուպացրած Հյուսիսային Կիպրոսից:

«Ես ավստրալացի եմ, և մենք մասնակցել են Անզակի ճակատամարտին Գալիպոլիում, որտեղ իմ մեծ հորեղբայրը սպանվել է թուրք դիպուկահարի կողմից: Այդուհանդերձ, ես շատ չեմ հիշում նրան, քանի որ նա կամավոր կերպով էր գնացել կռվելու, իսկ թուրք դիպուկահարը պաշտպանում էր իր դիրքերը: Սակայն դա խիստ տարբեր է միջազգային հանցագործություն լինելուց: Այն, ինչ այդ տարիներին կատարվեց հայերի հետ, նախկին ձևակերպմամբ մարդկության դեմ գործված հանցագործություն էր, իսկ ներկայիս ձևակերպմամբ' Ցեղասպանություն»,- նշել է Ռոբերտսոնը: Նա փաստել է, որ ներկայումս Թուրքիայում կա երկու հազար եկեղեցի, որոնք սեփականացվել են թուրքերի կողմից, և որոնք ունեն վերականգնման կարիք:

Հիշեցնելով Օբամայի խոստումը' ճանաչելու Ցեղասպանությունը նախագահ ընտրվելու պարագայում, Ռոբերտսոնը հավելել է, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հրեաների հետ տեղի ունեցավ այն ամենը, ինչ օսմանցիները կատարեցին հայերի հետ:

Անդրադառնալով ՄԻԵԴ-ի դատավարությանը' նա նշել է, որ իրենք գործ ունեն «խենթ ազգայնական թուրքի հետ, ով միշտ սիրում էր մարտահրավերներ նետել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերի դեմ' պնդելով, որ Հայոց ցեղասպանությունը սուտ է»: «Դատարանում մենք որպես հիմք բերեցինք այն, որ պետք է դատապարտել ցեղասպանության ժխտումը, երբ այն նպատակ ունի իսկական ցավ պատճառելու, փոքրամասնության համայնքին վիրավորելու»,- ասել է Ռոբերտսոնը:

Նա կարծիք է հայտնել, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին պետք է կախված լինի մի շարք գործոններից: «Էրդողանը պետք է առնվազն ճանաչի, որ դա հանցագործություն էր մարդկության դեմ, հետ վերադարձնի եկեղեցիները և թույլ տա օգտագործել դրանք, և միգուցե որևէ խորհրդանշական քայլ կատարի: Օրինակ, ես առաջարկում եմ Արարատ լեռը, որը ամենամիստիկ սարն է, որի վրա կանգ է առել Նոյի տապանը: Դա հրաշալի հաշտության քայլ կլինի»,- ընդգծել է իրավաբանը:

Խոսելով փոխհատուցման հարցի մասին' Ռոբերտսոնը համոզմունք է հայտնել, որ պետք է լինի փոխհատուցում այն մարդկանց համար, ովքեր կարող են դա ապացուցել, ինչպիսի նախադեպեր արդեն սկսել են ի հայտ գալ:

Նա նաև կարծիք է հայտնել, որ պետք է փոխվի թուրքական դասագրքերի բովանդակությունը, մասնավորապես պետք է դադարեցվեն այն նախաձեռնությունները, որոնց ժամանակ երեխաներին պարգևատրում են այնպիսի աշխատանքներ գրելու համար, որտեղ վերջիններս բացատրում են, որ կատարվածը Ցեղասպանություն չի եղել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Շվեդական Saab-ը 450 մլն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային ռադարներ մատակարարելու համար Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը (տեսանյութ) Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ Միխայել Շումախերի եզակի սուպերքարն աճուրդի կհանվի՝ ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարների հետ միասին (Լուսանկարներ) Հին եգիպտական մումիաների առեղծվածը․ գիտնականները պարզել են, թե ինչով էին զմռսում սրբազան կոկորդիլոսներին (լուսանկարներ) Ութ երկիր կոչ է արել Պաղեստինում խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2027 թվականի սկզբին «Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Ամստերդամի օդանավակայանում առգրավել են 26 հազվագյուտ կրիա, որոնք կազմում են վայրի պոպուլյացիայի գրեթե 10 տոկոսը Բուդապեշտի օդանավակայանում ձերբակալել են երկու նիդեռլանդցու՝ 72 կգ մարիխուանայով լի ճամպրուկներով Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ձևավորվել է դրոններով մրցավազքի Հայաստանի ազգային հավաքականը (Լուսանկարներ) Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացու «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավորներ Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ
Ամենադիտված