«Եվրանեսթ» ԽՎ հաջորդ լիագումար նիստը կանցկացվի Ուկրաինայում
Արտաքին Քաղաքական
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հաջորդ լիագումար նիստը կանցկացվի Ուկրաինայում: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղեկացրել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, ուկրաինական պատվիրակության անդամ Բորիս Տարասյուկը:
Տարասյուկն իր գոհունակությունը հայտնեց, որ Երևանում անցկացվող լիագումար նիստի ընթացքում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովն ընդունեց Ուկրաինայի վերաբերյալ բանաձև, որով կոչ է արվում Ուկրաինայում խաղաղություն հաստատել:
Բորիս Տարասյուկը շնորհավորեց վրացական պատվիրակության ղեկավար Վիկտոր Դելաձեին «Եվրանեսթ» ԽՎ համանախագահի պարտականություններն իր փոխարեն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)