ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման հարցում
Արտաքին Քաղաքական
Եվրոպական միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին սոցիալական և քաղաքական բարեփոխումների իրականացման գործում: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան: «Նաև մեր հայ գործընկերներն են մշտապես խոսում այն մասին, որ Հայաստանը շարունակում է լուրջ ուշադրություն դարձնել երկրում ժողովրդավարության հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Սա ևս շատ կարևոր է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության համար»,- նշեց նա:
Նա գոհունակությամբ ընդգծեց, որ Հայաստանը և Եվրոպական միությունը շարունակում են բանակցությունները նոր համաձայնագրի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)