Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը Ալագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքում Ակտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում 

Կաննում չորս օր կհնչի հայկական երաժշտություն. Հայաստանը կմասնակցի MIDEM փառատոնին

Գիտություն և Մշակույթ

Չորս օր ամբողջ Կաննը ողողված կլինի հայկական երաժշտությամբ: Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով հունիսի 5-8-ը կմասնակցի Ֆրանսիայում անցկացվող MIDEM միջազգային երաժշտական հեղինակավոր փառատոնին: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մարտի 18-ին պաշտոնապես հայտարարվեց միջազգային կարևոր այդ իրադարձությանը Հայաստանի մասնակցության մասին:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այս միջոցառումն, ի թիվս այլ իրադարձությունների, կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:

«MIDEM-ի հեղինակավոր հարթակում մենք ներկայացնելու ենք ոչ միայն հայկական երաժշտությունը, այլև վերածնված Հայաստանը, դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասին: MIDEM-ն արտերկրում կազմակերպվող կարևորագույն ծրագրերի շարքում է: Տարիներ առաջ Ֆրանսիայում մենք ներկայացրել ենք մեր մշակույթը: Այս առաջարկը չէինք կարող չընդունել, որովհետև MIDEM-ն ամենահեղինակավոր փառատոններից է, տեղի ունենում մեր բարեկամ Ֆրանսիայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարարը: Հասմիկ Պողոսյանն ընդգծեց, որ MIDEM-ի ն երկայացուցիչները բազմիցս այցելել են Հայաստան:

«Շնորհակալ եմ Ֆրանսիայի դեսպանին և դեսպանատանը, Ֆրանսիայում մեր երկրի դեսպանությանը, ինչպես նաև մեր հովանավոր «Տաշիր գրուպ»-ին' աջակցության համար»,-հավելեց նախարարը: Նախարարի խոսքով՝ մասնակցությունն այս իրադարձությանը լայն հեռանկարներ կբացի:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն կարևորեց, որ Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցելու է փառատոնին:

«Սա երախտիք է առ հայկական երաժշտությունը, երախտիք ուղղված հայկական արվեստին: Սա նաև ուղերձ է և ինչ-որ տեղ ընդգծում է հետևյալ միտքը ՝ մշակույթն ավելի ուժեղ է, քան բռնությունը, և որ հայկական մշակույթը հաղթահարել է տանջանքներն ու տառապանքները, մշակույթն անհամեմատ ավելի բարձր է»,-նշեց Ֆրանսիայի դեսպանը:

Նրա խոսքով՝ Կաննում անցկացվելիք փառատոնում Հայաստանն ի տես աշխարհի կներկայացնի իր երաժշտութունը՝ ավանդական և ժամանակակից բոլոր դրսևորումներով:

«Ես ցանկանում եմ, որ հայ երիտասարդ երաժիշտներին առիթ ընձեռվի, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց տաղանդը: Շատ ուրախ և հպարտ եմ, որ նմանատիպ իրադարձություն պետք է տեղի ունենա ֆրանսիական հողում»,-հավելեց դեսպանը:

Reed MIDEM ընկերության մշակութային ծրագրերի տնօրեն Կորնելիա Մուխը նշեց, որ անցկացվող իրադարձությունների ժամանակ հնչելու են հայկական երաժշտության տարբեր նմուշներ և հանդես են գալու տարբեր կոլեկտիվներ ու մենակատարներ («Հովեր» երգչախումբ, Երիտասարդական նվագախումբ, Նարեկ Հախնազարյան և այլ հայտնի կատարողներ):

« MIDEM-ի մասնակիցները հնարավորություն կունենան համտեսելու նաև հայկական կերակրատեսակներ և հայկական խմիչքներ: Բացի այդ, հարգանքի տուրք ենք մատուցելու Կոմիտասին: Այս տարի Հայաստանը ազգային մեծ տաղավար է ունենալու՝ հենց կենտրոնում»,-նշեց Մուխը՝ հավելելով, որ ներկայացվելու են նաև նկարներ և հայկական հագուստի նմուշներ:

MIDEM-ը աշխարհի երաժշտական ինդուստրիայում կարևորագույն փառատոններից է, որն անցկացվում է 1966 թվականից Կաննում: Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման ֆիրմաներ, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ և երաժշտական հրատարակչություններ («Սիկորսկի», «Հարմոնիա մունդի» և այլն):

Յուրաքանչյուր տարի մասնակից երկրներից մեկին հնարավորություն է ընձեռվում ներկայանալու փառատոնին որպես պատվավոր երկիր: Սա նշանակում է, որ փառատոնի շրջանակում գերակա երաժշտական թեման տվյալ երկրի երաժշտությունն ու մշակույթն են:

Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով ներկայացնելու նպատակով «Պրո Արտ» ընկերության ստեղծագործական թիմը մշակել և ներկայացրել է «Երաժշտության հայկական տարրերը» կոնցեպցիան: Հայաստանի՝ որպես փառատոնի խորհրդանիշ մշակվել է նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույներով, որոնք խորհրդանշում են օդը, ջուրը, հողը և կրակը: Հայկական տաղավարում կներկայացվեն Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործող երաժշտական խմբերի, անհատ կատարողների, կոմպոզիտորների ստեղծագործությունների սկավառակները և ոլորտին վերաբերող տպագիր նյութեր: Մեծ աշխա տանք է տարվում նաև Կաննում Հայաստանի վիզուալ ներկայացման ուղղությամբ: Միջոցառման օրերին քաղաքը զարդարված կլինի հայկական գույներով, «Հայաստան՝ պատվավոր երկիր» խորհրդանշով դրոշներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Շվեդական Saab-ը 450 մլն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային ռադարներ մատակարարելու համար Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը (տեսանյութ) Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ Միխայել Շումախերի եզակի սուպերքարն աճուրդի կհանվի՝ ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարների հետ միասին (Լուսանկարներ) Հին եգիպտական մումիաների առեղծվածը․ գիտնականները պարզել են, թե ինչով էին զմռսում սրբազան կոկորդիլոսներին (լուսանկարներ) Ութ երկիր կոչ է արել Պաղեստինում խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2027 թվականի սկզբին «Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Ամստերդամի օդանավակայանում առգրավել են 26 հազվագյուտ կրիա, որոնք կազմում են վայրի պոպուլյացիայի գրեթե 10 տոկոսը Բուդապեշտի օդանավակայանում ձերբակալել են երկու նիդեռլանդցու՝ 72 կգ մարիխուանայով լի ճամպրուկներով Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ձևավորվել է դրոններով մրցավազքի Հայաստանի ազգային հավաքականը (Լուսանկարներ) Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացու «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավորներ Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ
Ամենադիտված