Օրական մի պտղունց սոդան կբարելավի տեսողության սրությունը. բժիշկներ
Գիտություն և Մշակույթ
Բժիշկների միջազգային կոլեկտիվը պարզել Է, որ ոչ մեծ բաժնեչափերով կերակրի սոդայի կանոնավոր գործածումը կարող Է զգալիորեն բարելավել մարդու տեսողությունն այն բանի շնորհիվ, որ դա կանխում Է աչքի ցանցաթաղանթի ցուպիկների և շշիկների «գերբեռնվածությունը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Biological Chemistry հանդեսում հրապարակված հոդվածում:
«Այս հայտնագործության հետաքրքրություն առաջացնող հետևանքն այն բանի հնարավորությունն Է, որ մեր նյութափոխանակության ընթացիկ վիճակը կարող Է խիստ ազդել տեսողության սրության վրա: Դա հետաքրքրական Է այն պատճառով, որ մենք այսօր լավ գիտենք, որ ցանցաթաղանթի շատ հիվանդություններ կապված են այն բանի հետ, որ ցուպիկներն ու շշիկները լուսազգայուն մոլեկուլներով են գերհագեցած ծագումնաբանական ինչ-ինչ արատների պատճառով: Երբ դրանց կուտակումը հասնում Է մահացու վտանգավոր մակարդակների, բջիջները մեռնում են, և սկսվում Է անդառնալի կուրությունը», - հայտարարել Է Քլինթ Մակինոն Հարվարդի համալսարանից (ԱՄՆ):
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Մակինոն և նրա գործընկերները հայտնագործել են մեր տեսողության վրա սովորական կերակրի սոդայի անսպասելի բարերար ազդեցությունը՝ ուսումնասիրելով այն, թե ինչպես են լուսազգայուն բջիջներն իրենց ընդունած լույսը կերպափոխում Էլեկտրական իմպուլսների:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)