Շարմազանովը ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ Տարասյուկի կարծիքը ԵՄ- ում գերակշռող չի համարում
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ուկրաինացի համանախագահ Բորիս Տարասյուկի այն հայտարարությունը, թե Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն և չի կարող ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցություն ունենալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ Տարասյուկը և նրա կարծիքը կիսող գործիչները չեն որոշում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագան: «Ես 12 օր եղել եմ Եվրամիության անդամ 4 երկրներում: Բոլոր այդ երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների, Ազգային ժողովի փոխնախագահների, խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահների հետ հանդիպումներ եմ ունեցել: Մենք կարողացել ենք այդ հանդիպումների ընթացքում անկաշկանդ մթնոլորտում քննարկել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Ես կարող եմ ասել, որ պարոն Տարասյուկի կարծիքն այդ երկրներում գերակշռող չէ: Նույնիսկ կարող եմ ասել, որ նման գնահատա կաններ այդ երկրներում ես չեմ լսել: Ես նրանց մոտ ավելի շատ նկատել եմ ըմբռնում' մեր քաղաքականության նկատմամբ և ձգտում, որպեսզի մենք շարունակենք երկխոսությունը Եվրամիության հետ»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովը Տարասյուկին խորհուրդ տվեց իր կարծիքն իրեն պահել, քանի որ նրա կարծիքը ԵՄ-ում գերակշռող չէ: «Փառք Աստծո, Հայաստանի ու Եվրամիության հարաբարեությունների ապագան չեն որոշում Տարասյուկի գաղափարները կիսող մարդիկ»,- ընդգծեց նա:
ԱԺ փոխնախագահը նկատեց, որ օրերս ինքը եղել է և՛ Ռիգայում, և՛ Վիլնյուսում: «Գիտեք, որ Ռիգայում մայիսին լինելու է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Կարող եմ ասել, որ Ռիգայում տարբեր պաշտոնյաների հետ իմ հանդիպումները ցույց տվեցին, որ նրանք շահագրգված են Հայաստանի հետ թե՛ երկկողմ հարաբերությունների զարգացման, և թե՛ Եվրամիության հետ քաղաքական երկխոսության զարգացման հարցում»,- նշեց Շարմազանովը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ