«Ժողովուրդ». Իրավապահների առջև խնդիր է դրվել մեկուսացնել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդներին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ղեկավարությունը իրավապահների առջև խնդիր է դրել առաջիկայում մեկուսացնել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդներին' Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ:
Ըստ նույն տեղեկությունների՝ իշխանությունները մտադիր են ինչ-որ պատրվակով կալանավորել Ժիրայր Սէֆիլյանին և նրա համախոհներից մի քանիսին ու նրանց անազատության մեջ պահել առնվազն մինչև ապրիլի 24-ը' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումների ավարտը: Իշխանություններն այս կերպ փորձում են խուսափել «100-ամյակն առանց ռեժիմ»-ի նախաձեռնության խոստացած անհնազանդության հնարավոր հետևանքներից: Նշված նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց իրադարձությունների նման զարգացումները:
«Տրամաբանությունը դա է ցույց տալիս, Գյումրիում մեզ համար թակարդ էին լարել, բայց մենք կուլ չգնացինք իրենց թակարդին, թե չէ հենց այդ օրը իրենք մեզ կձերբակալեին»,-ասաց Եղնուկյանը»:
Մանրամասները' թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից